06:43 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (59)
19511

Երևանից Արցախ տանող ողջ ճանապարհին ուղղաթիռներն ուղեկցելու են նաև այնտեղ մեկնող ռազմական տեխնիկային։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՌԴ օդուժերի ուղղաթիռներն ուղեկցում են Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը:

«Եթե գալու էիք, խի՞ շուտ չեկաք». ինչպես են Հայաստանում դիմավորել ռուս խաղաղապահներին

Տեսահոլովակի սկիզբը նկարահանվել է Երևանի «Էրեբունի» ավիաբազայից ուղղաթիռների թռիչքի պահին։ Տեսանյութում երևում է` ինչպես են Արատատի մարզով անցնում ռազմական բեռնատարներն և զրահամեքենաների շարասյունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղղված ռուսական խաղաղապահ զորախումբը հագեցած է ամենաժամանակակից սպառազինությամբ և հատուկ տեխնիկայով, այդ թվում ՝ ԲԹՌ - 82Ա զրահամեքենաներով, զրահապատ «Տիգր» և «Թայֆուն» ավտոմեքենաներով:

Ռուսական զորակազմի կազմի մեջ մտնում են ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնք ուղեկցելու են ավտոշարասյուներին և առաջնագծում պարեկություն են անելու:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ստեփանակերտի բնակիչներն աստիճանաբար տուն են վերադառնում. փոխքաղաքապետ

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (59)

Ըստ թեմայի

Ինչպես են ռուս խաղաղապահները դիտակետեր տեղակայում Արցախում. տեսանյութ
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին
Ինչ է տվել խաղաղապահների գալն Արցախին. տեսանյութ
թեգերը:
ուղղաթիռ, Արցախ, խաղաղապահ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ