21:59 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
99 0 0

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ, անդրադարձել ԼՂ–ում տիրող իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պետք է անցկացվեն։ Մնացականյանը նման կարծիք է հայտնել նոյեմբերի 13-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

«ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի առնչությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանն ընդգծվել է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Արցախում վտանգի տակ հայտնված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Անդրադարձել են նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ՄԱԿ-ի և համապատասխան մարմինների ներգրավմանը:

Մնացականյանը շեշտել է նաև տեղահանված արցախահայության իրավունքների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի կարևոր դերակատարությունը՝ իրեն վստահված միջազգային մանդատի շրջանակներում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Արզումանյանն ու Մուրադովը քննարկել են խաղաղարար առաքելության կազմակերպման հարցերը

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)

Ըստ թեմայի

Խաղաղապահների գործողություններում Թուրքիայի դերակատարությունը պետք է բացառվի. Մնացականյան
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը 
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցչի հետ
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Զոհրաբ Մնացականյան, Անտոնիո Գուտերեշ

Գլխավոր թեմաներ