18:01 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
206 0 0

Դժվարանցանելի ճանապարհները հաղթահարելու համար Ռուսաստանը նաև հատուկ մեքենաներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանը մեկ օրում 170 խաղաղապահներով 20 ինքնաթիռ է ուղարկել Ղարաբաղ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ արդեն ավելի քան 1100 ռուս խաղաղապահներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ` 73 թռիչք կատարելով։

«Օդանավերը, բացի խաղաղապահներից, Հայաստան են հասցրել ավելի քան 20 ծանր կցորդիչներով մեքենաներ, որոնք նախատեսված են դժվարանցանելի ճանապարհերը հաղթահարելու համար»,–նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Հայտնել էինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ՌԴ օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Արզումանյանն ու Մուրադովը քննարկել են խաղաղարար առաքելության կազմակերպման հարցերը

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Ավելի քան 1100 խաղաղապահ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին
Ինչ է տվել խաղաղապահների գալն Արցախին. տեսանյութ
թեգերը:
ինքնաթիռ, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահ

Գլխավոր թեմաներ