09:24 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
512311

Արցախի ինքնորոշում, հայ–ռուսական հարաբերությունների բարձր որակ և այլն։ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում հայտնեց, թե ինչ պետք է անել, որպեսզի դուրս գանք ստեղծված իրավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրել է ճանապարհային քարտեզ, որը ստեղծված իրավիճակում առաջարկում է ԼՀԿ-ն։ Նա Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց քարտեզը, որը բաղկացած է 13 կետերից։

«Առաջին հերթին պետք է պարտության սիմվոլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա, որից հետո խորհրդարանն ընտրի ժամանակավոր վարչապետ, ձևավորի իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն։ Երկրորդ` պետք է ապահովվի հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ»,–ասաց Մարուքյանը։

Երրորդ դրույթն էլ այն է, որ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ պետք է բանակցություններ նախաձեռնվի՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով։ Այսինքն` Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահն արտահայտող հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունները պետք է վերականգնվեն։

Չորրորդ կետը վերաբերում է Հայաստան-Արցախ-սփյուռք ներուժի համախմբմանը, իսկ հաջորդ դրույթը նախատեսում է ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում։

Վեցերորդ և յոթերորդ դրույթներով նախատեսվում է պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում, զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում։

Ութերորդ դրույթը սահմանում է` պետք է գտնել արցախահայության սոցիալական կարիքների անհապաղ լուծում։ ԼՀԿ-ն չի մոռացել նաև կորոնավիրուսային իրավիճակը և ճանապարհային քարտեզի 9-րդ կետում նշվում է, որ պետք է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում լինի։

Միջազգային համագործակցությունը նույնպես չի մոռացվել և 10-րդ դրույթի համաձայն` պետք է միջազգային դոնորների համաժողով հրավիրվի՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ... Իսկ Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար պետք է ներգրավվի։

Օնիկ Գասպարյանն ինձ ասել է` 7 օր հնարավորություն տվեք հայկական զինված ուժերին. Մարուքյան

11-րդ դրույթում սահմանված է, որ հայկական դիվանագիտության թիմն իր աշխատանքները պետք է հիմնարար փոփոխության ենթարկի։

Իսկ վերջին երկու դրույթներն էլ անդրադառնում են տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակմանն ու հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Մարուքյանն ասաց, որ ի սկզբանե էլ պարզ է եղել, որ պատերազմում պարտվելու ենք։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Երկրում սկսվել են բողոքի ակցիաներ` ընդդեմ ՀՀ վարչապետի կայացրած որոշման։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Ընդդիմությունն իշխանափոխություն է պահանջում, բայց ստորագրված փաստաթղթի մասով առաջարկ չունի
Հայկական ընդդիմությունը փորձում է շահարկել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները. Լավրով
Ինչ կաներ Փաշինյանը, եթե այսօր ինքը լիներ ընդդիմություն
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Իշխանություն, Արցախ, Էդմոն Մարուքյան

Գլխավոր թեմաներ