13:34 17 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
649 0 0

Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկում իր տիրապետության ներքո հայտնված մշակութային կառույցները։ ԿԳՄՍՆ–ն դիմել է միջազգային պատկան մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դիմել է միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով անհապաղ կանխել մշակութային վանդալիզմը։

Նշենք, որ սոցցանցերում լուսանկարներ են շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն արդեն իսկ վանդալիզմի ենթարկել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին` դրա պատերին սևաներկով գրառումներ անելով։

«Նախարարությունն այս օրերին մշտապես կապի մեջ է ՅՈւՆԵՍԿՕ-ի և մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնց ուշադրությունն է հրավիրում Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին»,–նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։

Միաժամանակ, նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելիք տարածքներում կան բազմաթիվ կրոնական և քաղաքակրթական կարևոր նշանակության կառույցներ, հուշարձաններ, արվեստի տարբեր նմուշներ, հնավայրեր, որոնց պահպանությունը վտանգված է։

Հաշվի առնելով նախկինում Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգություն համարվող արժեքների միտումնավոր ոչնչացման (արդեն առկա են վանդալիզմի ապացույցներ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պարագայում) միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելու դեպքերը՝ ԿԳՄՍՆ–ն դիմել է միջազգային կառույցներին։

Հայկական պատասխան բարբարոսությանը. բելգիահայ երաժիշտը նվագում է Ղազանչեցոց կիսավեր վանքում

Ըստ թեմայի

Սուրբ Ղազանչեցոցում արյան հետքեր են. ի՞նչ վիճակում է եկեղեցին 2–րդ հրթիռակոծությունից հետո
«Թուրքիան հասավ իր ուզածին...». Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել Դադիվանքից
«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), ՅՈՒՆԵՍԿՕ, Շուշի, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Ադրբեջան

Գլխավոր թեմաներ