13:47 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Նախատեսված միջոցառումը մեկանգամյա է և կտրամադրվի Արցախում հաշվառում ունեցող անձանց։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում ժամանակավորապես գտնվող արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը ներկայացրել եմ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու միջոցառումը»,- նշված է գրառման մեջ։

Նախարարը հստակեցնում է` աջակցությունը միանվագ է և կտրամադրվի Արցախի հաշվառում ունեցող և փաստացի Հայաստանում գտնվող անձանց։

Միաժամանակ, նրա խոսքով, մեկանգամյա այդ միջոցառմանը զուգահեռ վարչապետի հանձնարարականով Արցախի կառավարության հետ կձևավորվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

Վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր:

Ըստ թեմայի

Իրենց տունը կորցրած արցախցիները հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում. Արցախի նախագահ
«Կյանքի շարունակություն». արցախցի դարձած սիրիահայի ակցիան` Ստեփանակերտում
Բնակիչները վերադառնում են Ստեփանակերտ. Երևանից 11 ավտոբուս է մեկնել Արցախ. լուսանկարներ
թեգերը:
Զարուհի Բաթոյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ