10:58 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
95 0 0

ԵՀԽ–ն հորդորում է ՅՈւՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է տարածել` կոչ անելով հարգել Լեռնային Ղարաբաղի սրբազան վայրերը և մշակութային ժառանգությունը։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգն իր ֆեյսբուքյան էջում տարածել է խորհրդի հայտարարությունը։ 

Նոյեմբերի 9-ից 13-ը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի հայտարարությունից հետո Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում ՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների իրավիճակի առնչությամբ:

«Միասնական կանգնած ենք հայ համայնքների կողքին, որոնց սպառնում է իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վերսկսման վտանգը։ Մասնավորապես, հաշվի առնելով Թուրքիայի դերը ներկայիս հակամարտությունում՝ ԵՀԽ-ն դատապարտում է ցանկացած այդպիսի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, և բոլոր նրանց գործողությունները, որոնք սրել են բռնությունը` Սիրիայից վարձկաններ ուղարկելով և փորձելով այն վերածել կրոնական բախման»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Թուրքիան հասավ իր ուզածին...». Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել Դադիվանքից

ԵՀԽ–ն հորդորում է ՅՈւՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար: Խորհուրդը հրատապ կերպով կոչ է անում միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միանալու սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին, բոլոր փախստականների և տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին, տևական խաղաղության հաստատմանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։

Հիշեցնենք, որ սոցցանցերում լուսանկարներ են շրջանառվում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն արդեն իսկ վանդալիզմի ենթարկել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին` դրա պատերին սևաներկով գրառումներ անելով։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Ըստ թեմայի

Ահաբեկիչները սպառնալիք են բոլորի համար․ Սարիկ Անդրեասյանը կոչ է անում կանգնեցնել Էրդողանին
Դադիվանքից հիմա խաչն են հանում, որպեսզի թուրքը չպղծի. Զոհրաբյանը ոտքի կանգնելու կոչ արեց
Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել
թեգերը:
Եկեղեցի, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի)

Գլխավոր թեմաներ