18:42 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
480410

Ականի վրա կանգնած տղամարդիկ եղբայրներ են։ Հաղորդվում է, որ տղամարդկանցից մեկը տեղում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանի տարածքում երկու մարդ է պայթել ականի վրա: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի տելեգրամ–ալիքը` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

Ականի վրա կանգնածներից մեկը տեղում մահացել է, երկրորդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ տղամարդիկ եղբայրներ են։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

Նոր իրողություններ Ղարաբաղում․ ռուս փորձագետը վերլուծել է ՀՀ իշխանության թերությունները
Կարևոր է վերականգնել կրոնական առաջնորդների երկխոսությունը. միտրոպոլիտը` Ղարաբաղի մասին
Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնությունը լիովին իրականացվում է. զեկուցում է Մուրադովը
թեգերը:
պայթյուն, ական, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ