13:43 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (480)
855 0 0

Արցախի բանակի հրամանատարը նշել է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք, և հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարել ոչ թե մեր երազանքները, այլ՝ ձևավորված իրողությունները։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, հայտարարել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։

Հայրենակիցներին ուղղված կոչում նա նշել է, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մեր ժողովուրդը ստիպված եղավ դիմակայել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և նրանց հովանավորների միացյալ ագրեսիային ու 44 օր շարունակ չափազանց ծանր մարտերի ընթացքում հայ մարտիկը գործեց անօրինակ սխրանքներ, ինչը, ցավոք սրտի, բավական չեղավ, որպեսզի պատերազմն ավարտվի այնպես, ինչպես կցանկանայինք:

«Կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ: Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք, և մեր հետագա գործունեության համար մեկնարկային կետ պետք է համարենք ոչ թե մեր երազանքներն, այլ ձևավորված իրողությունները, իսկ երազանքները կարող են և պե՛տք է լինեն նպատակ, ինչին պիտի հասնենք միահամուռ լարված աշխատանքով:

Այդ նպատակների իրագործման համար առավել քան երբևէ բոլորիս անհրաժեշտ է միասնականություն, պետական մտածողություն և անձնական պատասխանատվության զգացողություն: Բոլորիս անհրաժեշտ է տարածվող անհիմն շշուկներին, իրականության հետ որևէ կապ չունեցող առասպելներին, տարաբնույթ հերյուրանքներին վերջ տալու կամք և վճռականություն»,-նշված է հայտարարության մեջ:

Արզումանյանի խոսքով՝ իրականությունն այն է, որ Արցախը կա և լինելու է: Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը՝ պաշտպանության բանակը, պատերազմից դուրս է եկել ծանր հարվածներ կրած, սակայն ավելի քան միասնական, կարգապահ և պատրաստ շարունակել կատարել հայրենիքը պաշտպանելու իր առաքելությունը:

«Անհիմն խոսակցություններն ազնիվ չեն առաջին հերթին այն զինվորների և սպաների նկատմամբ, ովքեր այս պահին էլ մարտական դիրքերում իրականացնում են իրենց ծառայությունը»,-շեշտել է ՊԲ հրամանատարն ու հավելել, որ բանակի հրամանատարության, սպաների ու զինծառայողների  տեսլականը մեկն է՝ ապահովել մեր ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը:

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատար է նշանակվել հոկտեմբերի 27-ին։ Նա այդ պաշտոնում փոխարինել է վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (480)

Ըստ թեմայի

Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից
Միքայել Արզումանյանն արդեն հրամանատարական կետում է. ով է Ջալալ Հարությունյանին փոխարինողը
«Եղնիկների» զորամասի մասին տարածվող լուրերը սուտ են. ՊԲ
թեգերը:
Միքայել Արզումանյան, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ)

Գլխավոր թեմաներ