16:42 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
327021

Արցախի նախագահի խոսնակն անդրադարձել է Սոլովյովի հաղորդման ընթացքում հնչած մտքերին և հերքել դրանք։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդման եթերում ռուսաստանցի հրատարակիչ, News Media հոլդինգի նախկին գլխավոր տնօրենի Արամ Գաբրելյանովը արած հայտարարությունները։ Նշենք, որ Գաբրելյանովն արմատներով արցախցի է։

Սոլովյովի հաղորդման ընթացքում Գաբրելյանովն ասել էր, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

«Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպի» մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր»,–գրել է Վահրամ Պողոսյանը Facebook–ի իր էջում։

Նրա խոսքով` Մովսես Հակոբյանի Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ առողջական խնդիրների պատճառով էր:

Գաբրելյանովի մյուս անդրադարձը, որին պատասխանել է Վահրամ Պողոսյանը, վերաբերում էր «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին։ Գաբրելյանովի խոսքով` Շուշիի մարտերի մասին ճշմարտությունը պատմելու համար Վահրամ Պողոսյանը նրան ասել է, որ հեռանա Արցախից։

Դավիթ Գալստյանն արձագանքել է Թուրքիային զենք վաճառելու մասին լուրերին

«Սա հիմարություն է: Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ։ Նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան»,–գրել է Պողոսյանը:

Նա խոստացել է մի օր գրել պատերազմի 44 օրերի քաղաքական հիմնական զրույցների ու քննարկումների մասին։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)

Ըստ թեմայի

Ղարաբաղում Սիրիայից եկած մոտ 300 վարձկաններ են սպանվել, հարյուրավորներ`վիրավորվել. SOHR
Անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման աշխատանքները վերսկսվել են
ԲՀԿ-ն դիմել է ոստիկանապետին. Նաիրա Զոհրաբյանին ու նրա գործընկերներին սպառնում են սպանել
թեգերը:
Մովսես Հակոբյան, Սեմյոն Պեգով, Աննա Հակոբյան, Շուշի, Արցախյան պատերազմ, Արցախ, Արամ Գաբրելյանով, Վահրամ Պողոսյան

Գլխավոր թեմաներ