13:08 24 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD505.32
  • GBP675.56
  • EUR600.12
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
88410

Արման Թաթոյանի համոզմամբ, արձանագրված փաստերն ավելի քան բավարար են Ադրբեջանի հանցավոր վարքագիծը դատապարտելու համար:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքներն Արցախում արձանագրել են լրացուցիչ ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ։

Последствия обстрела Степанакерта (6 ноября 2020). Карабах
© Sputnik / Илья Питалев
Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո

Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` Facebook-ում փաստահավաք առաքելության լուսանկարներ հրապարակելով։

Նա նաև հայտնում է, որ լրացուցիչ փաստերը վկայում են Արցախի էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, դրանով հանդերձ՝ մարդկության դեմ ուղղված ու պատերազմական հանցագործությունների մասին:

Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը Քերոլայն Քոքսին ուղեկցել են ավերված շինություններ

Հիշեցնենք` Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանն Արցախում փաստահավաք առաքելություն են իրականացնում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի մասնակցությամբ։

Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանն Արցախ է ժամանել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Բարոնուհին ասել էր, որ ինքը տարիներ շարունակ Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնել է միջազգային հարթակներում, ձեռքերը ծալած չի նստել նաև պատերազմի օրերին և կոչ է արել շահագրգիռ կառույցներին գործնական քայլերով ապահովել արցախցիների իրավունքների պաշտպանությունը:

Гражданские инфраструктуры Степанакерта после обстрелов
Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո

Պաշտպան Թաթոյանն ավելի վաղ ասել էր, որ պատերազմի ընթացքում արձանագրված փաստերն ավելի քան բավարար էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային հանրության համար՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու և Ադրբեջանի հանցավոր վարքագիծը դատապարտելու և կանխելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Ըստ թեմայի

Հրդեհը չի մարում անգամ ջրով կամ հատուկ նյութերով. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի նոր զեկույցը
Շուշիի մերձակայքից զոհվածների մարմիններ են դուրս բերվել. Արցախի ՄԻՊ
Պատերազմական օրերին Արցախում զոհվել է 1 երեխա, վիրավորվել` 9-ը. ՄԻՊ–ի արտահերթ զեկույցը
թեգերը:
Քերոլայն Քոքս, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ