14:16 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD510.00
  • GBP683.40
  • EUR617.61
  • RUB6.79
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (623)
6617 0 0

Անհայտ կորած քաղաքացիներից մեկի կինը սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված հայ գերիների մասին նոր տեսանյութում ճանաչել է իր ամուսնուն:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 11-ին Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհից անհետացել են 4 հայեր: Այսօր Facebook-ում նման գրառում էր արել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։

Նա նշել էր, որ անհայտ կորած քաղաքացիներից մեկի կինն ասել է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված հայ գերիների մասին նոր տեսանյութում ճանաչել է իր ամուսնուն:

Հայկական կողմից գերեվարված քաղաքացիների մասին տեղեկություններն այս պահին դեռևս պաշտոնապես ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով, սակայն, այս պատմությունն իրական է, ու Արցախում անհետացած քաղաքացիների ճակատագրով ներկա պահին զբաղվում են ԱԱԾ–ն, ՊՆ–ն, Կարմիր Խաչը։

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում Արցախում հրադադար էր հայտարարվել նոյեմբերի 10-ի ժամը 00։ 00-ից։ Իսկ նոյեմբերի 11-ին, երբ դեպքը տեղի է ունեցել, ռուսական խաղաղապահ առաքելությունը դեռ ԼՂ տարածքում չէր տեղակայվել։ Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասել նոյեմբերի 12-ի երեկոյան։

Օգնել արցախցիներին, կանխել հետագա վտանգները. «Դոկտոր Լիզայի» ներկայացուցիչը Հայաստանում է

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով ՝ 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գումարտակը Արցախի մայրաքաղաք է մտել տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին): Նույն օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայված է եղել 10 դիտակետ:

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (623)

Ըստ թեմայի

Սեմյոն Պեգովն Աննա Հակոբյանի հետ կապված լուրը չի հաստատում, բայց պատմում է Քոչարյանի մասին
Իսրայելական և թուրքական ԱԹՍ–ները նույնը չեն. ՊՆ–ն մեկնաբանել է Տոնոյանի մասին տեսանյութը
Հայ հաքերները կոտրել են վարձկանների փոխադրմանն առնչվող ադրբեջանական ընկերության սերվերները
թեգերը:
գերի, ադրբեջանցի, հայ, Մարտունի, Ստեփանակերտ, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ