19:13 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (625)
213 0 0

Պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ ռազմական իրադրության։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հետադարձորեն փոխել Արցախի վերաբերյալ փաստաթղթի կետերը` նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչն այսօր իրատեսական խնդիր չէ։ Այսօր կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չկա երկխոսություն այն քաղաքական ուժերի հետ, որոնք ասում են, թե կարող են այդ փաստաթղթի դրույթներն առավել բարենպաստ դարձնել։

«Ճիշտն ասած` քաղաքական ուժերի կողմից առաջարկ չեմ ստացել, որ կարող են ավելի լավը դարձնել փաստաթղթում առկա դրույթները։ Սակայն այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ ռազմական իրադրության, որը, ցավոք, ունեցել ենք տվյալ իրավիճակում»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով բանակցությունների հետագա գործընթացին` Փաշինյանը նշեց, որ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք մեկնաբանությունների կարիք և տեղիք ունեն։ Այս ընթացքում բոլոր գաղափարներն ի մի կբերվեն ու լավագույն առաջարկները կփորձեն կյանքի կոչել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (625)

Ըստ թեմայի

Շահարկումներն անտեղի են. Փաշինյանը բացատրեց` ինչ է ուզել ասել իր աղմկահարույց գրառմամբ
Պետական ինստիտուտները գործում են ու կգործեն. Փաշինյան
Անհետ կորածների թիվը մի քանի հարյուրի է հասնում. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Եռակողմ հայտարարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ