23:54 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
1336 0 0

ՀՀ վարչապետն այսօր հրավիրած առցանց ասուլիսում հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակը շարունակելու է մնալ Արցախի ինքնիշխանության երաշխավորը։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահների` Արցախում տեղակայումից հետո Արցախի պաշտպանության բանակն ունենալու է նույն կարգավիճակը, որն ունի այսօր։ Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ երբ ես խոսում եմ 25-30 հազար զինվորների մասին, այդ զինվորների մի հսկայական մասը հենց Արցախի պաշտպանության բանակի զինվորներն են»,– ասաց Փաշինյանը` նկատի ունենալով Շուշիում տեղակայված այն զինվորներին, որոնք պաշտոնական հայտարարությունների համաձայն, պատերազմը շարունակվելու դեպքում կարող էին ընկնել շրջափակման մեջ։

Վարչապետը նաև մեկնաբանեց, որ զինվորների թվի մասին տարբեր տվյալներ են հնչում` 20-ից մինչև 30 հազարի սահմաններում, քանի որ այդ ցուցանիշը կախված կլիներ պատերազմական գործողությունների ընթացքից, զարգացումից ու այն գծից, որով կիրականացվեին պատերազմական գործողությունները։

«Արցախի պաշտպանության բանակը կա, և Արցախի ՊԲ–ն շարունակելու է` գոյություն ունենալ»,– ասաց Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ ՊԲ–ն պիտի զարգանա, հզորանա և լինի Արցախի ինքնիշխանության երաշխավորը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Շուշին հանձնելու պայմանն առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում. Փաշինյան
Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չի քննարկվել. Փաշինյան
Տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձևավորման գործընթաց. Փաշինյան
թեգերը:
խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախյան պատերազմ, Արցախ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ