21:24 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (58)
110 0 0

Քաղաքացիական ավտոմեքենաները Ղարաբաղ են տեղափոխվում բացառապես ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ղարաբաղի բնակիչները դրական են արձագանքել ռուս խաղաղապահների ներկայությանն ու մեծ հույսերն են կապում նրանց օգնության հետ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Ղարաբաղում Ռուսաստանի ԶՈւ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը։

«Տեղացիները շատ լավ դիմավորեցին մեր խաղաղապահ զորակազմին։ Նրանք հույս ունեն, որ մեր ժամանելուց հետո խաղաղ կյանքը կվերադառնա», - ասել է գնդապետը։

Նա տեղեկացրել է, որ Ղարաբաղի ու Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցություն է կազմակերպվել Լաչինի միջանցքով, և քաղաքացիական տրանսպորտը տեղափոխվում է բացառապես խաղաղապահներին ուղեկցությամբ։

«Հենց որ մեզ ասացին, որ խաղաղապահները գալիս են, մենք մեզ պաշտպանված զգացինք, թեթևությամբ շունչ քաշեցինք, որ մեզ պաշտպանում են․․․ Բոլորն ասում են, որ եթե ռուս խաղաղապահներին են եկել, ուրեմն մենք այստեղ ավելի հանգիստ կլինենք», - լրագրողների հետ զրույցում ասել է Ստեփանակերտի բնակիչ Նատալյա Պետրոսյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (58)

Ըստ թեմայի

Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին․ տեսանյութ
Ռուս խաղաղապահների երթը դեպի Ստեփանակերտ. կադրեր դրոնից
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման քարտեզը
Հայաստան են ժամանել 20 ինքնաթիռներ՝ տեխնիկայով և ռուս խաղաղապահներով. ՌԴ ՊՆ
թեգերը:
խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ