18:55 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (625)
138 0 0

Արցախի մշակութային արժեքների պահպանման հարցը բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Արցախի մշակութային հոգևոր արժեքներից ամենալուրջ խնդիրը կապված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ մշակութային ժառանգության պահպանման հարցով Հայաստանն ակտիվ շփումներ է իրականացնում միջազգային հանրության հետ։

«Դա նույնպես բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկն է լինելու»,– ասաց նա։

Նշենք, որ ըստ եռակողմ հայտարարության` Շուշին մնաւոմ է ադրբեջանվիների տիրապետության տակ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են` այս թղթում Շուշիի մասին բան չկա. Նիկոլ Փաշինյան

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (625)

Ըստ թեմայի

Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումների վերաբերյալ
Թշնամու ձեռագիրը. սուրբ Ղազանչեցոցի պատերին գրառումներ են հայտնվել
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի

Գլխավոր թեմաներ