18:29 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
182 0 0

Ստեփանակերտում խաղաղ քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելու համար շփման գծով ավտոբուսների առաջխաղացման անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Եվս 482 փախստական վերադարձել են Ստեփանակերտ։ Ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 1200 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել են իրենց տները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«2020 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 482 փախստական։ 19 ավտոբուսներից բաղկացած շարասյունը շարժվել է Երեւան - Ստեփանակերտ երթուղով ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ և ժամանել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծով խաղաղ բնակիչների տեղափոխման անվտանգության ապահովումը իրենց տները վերադառնալու համար կազմակերպվել է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:

Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 1200 բնակիչներ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները։

«Շփման գծով ավտոբուսների առաջխաղացման անվտանգությունը խաղաղ քաղաքացիների՝ Ստեփանակերտում իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Հետպատերազմյան Ստեփանակերտի շուկան դատարկ է. տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Խավարից դուրս եկող քաղաքը, կամ Ստեփանակերտում խնդիրները շատ են, բայց մեկն ամենակարևորն է
Երևանից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Կիլիկիայից»
Վաղվանից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին գործելու է և անվտանգ է լինելու
թեգերը:
Արցախ, խաղաղապահ, բնակիչ, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ