00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան հակամարտության կողմերը 200 զոհվածի մարմին են փոխանակել․ ԿԽՄԿ նախագահ

© Sputnik / Aram NersesyanСтепанакерт возвращается к нормальной жизни
Степанакерт возвращается к нормальной жизни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետեր Մաուրերը երախտագիտություն է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արցախյան հակամարտության կողմերը 200 զոհվածների մարմիններ են փոխանակել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը՝ մեջբերելով վերջին տվյալները։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ գործունեության առաջնահերթությունը տեղահանված բնակչությանն օգնելն է, զոհվածների մարմինների դուրսբերումը, ինչպես նաև գերիներին այցելելը՝ հնարավոր բանակցություններին նախապատրաստվելու և փոխանակումներ իրականացնելու նպատակով:

Поддерживаемые Турцией боевики сирийской оппозиции во время битвы за город Шарран, к северу от сирийского города Африн (6 марта 2018). Сирия - Sputnik Արմենիա
ՄԱԿ-ն արձանագրել է, որ Արցախի դեմ վարձկաններ են օգտագործվել

«Ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի ներկայության պայմաններում կողմերը սկսել են դուրս բերել զոհվածների մարմինները և փոխանակել։ Իմ վերջին տվյալներով` կողմերն արդեն 200 մարմին են փոխանակել։ Մենք կշարունակենք ջանքեր գործադրել»,-ասել է ԿԽՄԿ նախագահը։

Պետեր Մաուրերը նաև երախտագիտություն է հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին։

«Շատ եմ ուզում ընդգծել մեր երախտագիտությունը ռուս խաղաղապահ ուժերին այդ հատվածում, քանի որ միջև սերտ համագործակցություն է հաստատվել՝ անվտանգության ապահովման համար համագործակցության նպատակով»,-ասել է Մաուրերը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

ГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат  - Sputnik Արմենիա
Շուշիից ավելի քան 300 զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել. Փաշինյան

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0