20:56 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (535)
387 0 0

Ադրբեջանական կողմում բռնի կերպով հայտնված քաղաքացիների ինքնությունը հայտնի է։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է բռնի անհետացած անձանց հանդեպ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը։ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհայտ կորած քաղաքացիների փաստին։ Հայտարարության մեջ նշվում է, որ կորած 10 քաղաքացիները Արցախի և Հայաստանի հանրապետությունների քաղաքացիներ են։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութն ապացուցում է, որ նրանք ադրբեջանական կողմում են։

Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը։ Նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:

«Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Արցախի ՄԻՊ-ը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքները՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնված հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման համար։

Անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման աշխատանքները վերսկսվել են

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից։

Վերջին տվյալներով` Արցախյան պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (535)

Ըստ թեմայի

Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առնվազն 6 մարդ է պատանդ վերցրել. Ալավերդյան
Չի բացառվում, որ անհայտ կորած քաղաքացիները սպանվել են կամ խոշտանգվել. Արցախի ՄԻՊ
Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից
թեգերը:
անհետ կորած, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ