14:54 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD510.00
  • GBP683.40
  • EUR617.61
  • RUB6.79
Արցախ
Ստանալ կարճ հղումը
318 0 0

Արցախում անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:

Նախագահը նշել է, որ հաջորդ կարևոր ծրագրով այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար ՀՀ դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:

Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

Արցախցիները հայրենի տուն են վերադառնում. լուսանկարներ

«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով»,- նշել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Հավելենք, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով Արցախում 17 հազարից ավելի քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ կամ ավերված են, կամ լրջորեն վնասված։

Ըստ թեմայի

Ուզում ենք վերադառնալ, բայց ու՞ր. շուշեցի կանայք պատասխան չունեն
Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված բնակավայրերի բնակիչներն ունեն վերադարձի իրավունք
Եվս 482 փախստական խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ են վերադարձել
թեգերը:
կոմունալ ծախսեր, Արցախ

Գլխավոր թեմաներ