00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից բերված ապօրինի զենքը կրակելու է. Քոչարյանը մտահոգված է

© Sputnik / Aram NersesyanКонфискованное оружие у ВС Азербайджана
Конфискованное оружие у ВС Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Ռազմական ոստիկանությունը խստորեն հետևում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտուց զենքերն ապօրինի չտեղափոխվեն Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ Արցախից Հայաստան զինված մարդիկ ու մեծ քանակությամբ զենք են թափանցում։

«Ուժային կառույցները պետք է կարողանան լիկվիդացնել: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, զինոստիկանությունը մեծ աշխատանք են անում, բայց ծավալն այնքան շատ է, որ ներթափանցելու են: Նույնիսկ մեր հնարավորությունները կարող են բավարար չլինել, որպեսզի չեզոքացնենք: Պետք է իրար օգնենք: Ապօրինի զենքը կրակելու է, իսկ ապօրինի զենքի հեռվից հրաման տվողներ, չկասկածեք, կան»,– ասաց նա։

Քոչարյանը մեկնաբանեց, որ հրաման տվողները Հայաստանի սահմանից դուրս են։ Նա նաև շեշտեց, որ այդ ենթադրության է հանգել` վերլուծելով նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության և խորհրդարանի շենք ներխուժած անձանց գործողությունները:

На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Իմ տղայի հրանոթը մինչև վերջին պահը կրակել է. Անդրանիկ Քոչարյանը` Շուշին հանձնելու մասին

«Տպավորություն էր, որ այդ խումբն ուներ հանձնարարական՝ գտնել առաջին դեմքերին և սպանել: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև երբ Արարատ Միրզոյանին գնացի տեսա, անվտանգության տղաներն ասում էին՝ «Արարատն ընկած էր, մենք իրենց ասում էինք՝ ինքը մահացած ա, էլ մի խփեք, իրենք շարունակում էին խփել»»,– ասաց Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ զենքը պետք է ծառայի բացառապես պաշտպանության գործին, զինված ուժերը պետք է ամրապնդվեն վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար։

«Այսօր չի կարելի թույլ տալ, որ բանակը մասնատվի պարտիզանների խմբերի. նրանք դատապարտված կլինեն պարտության»,– ասաց Քոչարյանը` առաջարկելով մանրամասն վերլուծել պատերազմի ընթացքն ու առաջացած բարդությունների պատճառները։

Բերձորով անցնող Երևան-Ստեփանակերտ ճանապարհը վերագործարկվեց

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարական և խորհրդարանի շենքերի վրա տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ այս պահին արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել: Ջարդարարների խմբերը ներխուժել էին խորհրդարանի և կառավարության շենք, ջարդել պատգամավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակները, այնուհետև դաժան ծեծի ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին։

Շուրջ մեկ տասնյակ քրեական գործեր են հարուցված նաև Արցախից Հայաստան ապօրինի զենքերի փոխադրման դեպքերով։ Դրանց մասին թե՛ պատերազմի օրերին, ու թե՛ պատերազմի ավարտից հետո պարբերաբար հայտարարել են քննչական մարմինները։

Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել․ Պուտին

Լրահոս
0