23:49 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)
310 0 0

Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ զոհվածների գերակշիռ մասը ռազմական բժիշկներն են եղել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արցախում ընթացող պատերազմի օրերին զոհվել են նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց` ընդհանուր առմամբ 15 բժիշկ է զոհվել։

«Պատերազմի օրերին զոհվել են 14 ռազմական բժիշկ և 1 քաղաքացիական բժիշկ, որը կամավոր էր մեկնել վիրավորներին օգնություն ցուցաբերելու»,–ասաց Ստեփանյանը։

Նշենք, որ ոստիկանությունն էլ հայտնել էր` Արցախում ՀՀ ոստիկանության զորքերը 28 զոհ են ունեցել, 150 վիրավոր, 43 անհետ կորած։ Բացի այդ, սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել` 191–ը, 2-ի գտնվելու վայրը դեռևս ճշտվում է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Նոյեմբերի 17-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1505 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2216)

Ըստ թեմայի

Շուշիից ավելի քան 300 զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել. Փաշինյան
Ղարաբաղյան հակամարտության կողմերը 200 զոհվածի մարմին են փոխանակել․ ԿԽՄԿ նախագահ
Եվս 71 զոհ. ՊԲ–ն նահատակված զինծառայողների նոր ցանկ է հրապարակել
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Զոհ, բժիշկ, Արցախ

Գլխավոր թեմաներ