22:35 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
313 0 0

Պետք է հաշվի առնել այն սցենարը, երբ հանկարծակի Հայաստանում իշխանության գա մի ուժ, որը չի ցանկանա կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրադադարի պայմանները։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բավականին փխրուն է, սակայն կան մի շարք գործոններ, որոնք աշխատում են ձեռքբերված պայմանավորվածությունների կայունացման օգտին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ «Վալդայ» ակումբի առցանց քննարկման ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

 «Պատերազմական վերքերը դեռ չեն ապաքինվել։ Եկեք նաև չմոռանանք՝ ինչ կրքեր են հիմա եռում Հայաստանում»,  -նշել է ռուս փորձագետը։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել այն սցենարը, երբ հանկարծակի Հայաստանում իշխանության գա մի ուժ, որը չի ցանկանա կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրադադարի պայմանները։

Միաժամանակ նա նշել է, որ կան մի շարք գործոններ, որոնք աշխատում են ձեռքբերված պայմանավորվածությունների կայունացման օգտին։

«Երկու երկրների հակամարտության մեջ Ադրբեջանի դեպքում զգալի առավելություն էր նշմարվել։ Բայց միաժամանակ կա որոշակի «կարմիր գծերի» ընկալում, ու այն գիտակցությունը, որ ավելորդ է Ռուսաստանի հետ հակամարտությունը խորացնել։ Թուրքիան էլ է հասկանում, որ չի կարելի ընդհանրապես քանդել եղած սահմանափակումները։ Դա որոշ հիմք է տալիս ենթադրելու, որ մենք հնարավոր է տեսնենք այդ կառուցվածքի ամրացումը․․․ Սակայն այն ամրապնդելու կարիք կա», - ամփոփել է Մարկեդոնովը։

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացումը 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Ըստ թեմայի

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից
Նախագահ Սարգսյանն ու Կոմանդոսը քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը
Փաշինյանն ասաց` ինչ շրջադարաձային փոփոխություն կլինի եռակողմ հայտարարության արդյունքում
թեգերը:
Արցախյան պատերազմ, Սերգեյ Մարկեդոնով, Եռակողմ հայտարարություն

Գլխավոր թեմաներ