00:19 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
91130

ՌԴ նախագահն ասել է, որ հայ–ադրբեջանական հակամարտությունը սկսել է դեռևս 1988 թվականից` Սումգայիթում հայերի ջարդերով։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի պարզվել, Մոսկվան այդ հարցում պահպանելու է ստատուս–քվոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել․ Պուտին

«Եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ լինեն, հնարավոր կլինի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հավելել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանի նախագահն նշել է, որ ԼՂ համաձայնությամբ հասել են ամենակարևոր քայլին` արյունահեղության դադարեցմանը։

«Ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք դադարեցնել արյունահեղությունը: Այս պատերազմում ավելի քան 4 հազար մարդ զոհվեց միայն պաշտոնական տվյալների համաձայն։ Կարծում եմ` իրական թիվն ավելի մեծ է: Լեռնային Ղարաբաղին ժամանակ է պետք, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա, վերքերը դեռ չեն ապաքինվել», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահն ասել է, որ հայ–ադրբեջանական հակամարտությունը սկսել է դեռևս 1988 թվականից` Սումգայիթում հայերի ջարդերով։ Հետո նոր սկսել է խնդիրը հենց Լեռնային Ղարաբաղում։

«Ես չեմ ուզում ոչ մեկի կողմը բռնել, բայց պետությունը պետք է պաշտպաներ խաղաղ բնակչությանը։ Դա չի եղել, և հայերը ստիպված զենք են վերցրել, որ իրենց պաշտպանեն», – ասել է Պուտինը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչ են մտածում ռուսաստանցիները Ղարաբաղյան պատերազմի մասին. հարցում

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

 

Ըստ թեմայի

Պուտինը խոսել է Ղարաբաղի սրբավայրերի մասին
«Չէ որ ես եմ սա գրել». Պուտինը չի վերընթերցել Ղարաբաղյան հայտարարության տեքստը. տեսանյութ
Պուտինն ու Մակրոնը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
թեգերը:
Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ