00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե այդ ժամանակ վարչապետը ՌԴ-ի առաջարկն ընդուներ, ոչ մեկս իրեն չէինք ընդունի»․ Խաչատրյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин во время заседания Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад
Премьер-министр Армении Никол Пашинян и президент России Владимир Путин во время заседания Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ ստորագրված եռակողմ հայտարարության համար Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում և պահանջում իմքայլական պատգամավորներին միանալ իրենց և պահանջել վարչապետի հրաժարականը։

Представитель Верховного органа АРФ Дашнакцутюн Ишхан Сагателян выступает во время митинга на площади Свободы (16 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ընդդիմությունը հրապարակեց հետագա քայլերի ճանապարհային քարտեզը

Մինչ իմքայլական պատգամավորները մտնում էին ԱԺ և քաղաքացիները նրանց ամոթանք էին տալիս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մոտեցավ ցուցարարներին։

Նշենք, որ ցուցարարները բղավում էին, որ իրենք դեմ են այդ «դավաճանական փաստաթղթին» և կողմ են շրջանառվող «Նոր բանակցող, նոր պայմաններ» թեզին։

Արմեն Խաչատրյանից քաղաքացիները հետաքրքրվեցին` տեղյակ եղե՞լ է հողերի հանձնումից, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց, որ ոչ, տեղյակ չի եղել։

«Իմ քայլի» պատգամավորները մտահոգ են և հրաժարվել են ծառայողական մեքենաներից. «Հրապարակ»

Ցուցարարները շարունակեցին արտահայտել իրենց վրդովմունքը, նշելով, որ նման կարևոր փաստաթղթից խորհրդարանը, ինչպես նաև ԱԳՆ-ն, տեղյակ չեն եղել։

Խաչատրյանը շեշտեց, որ ըստ պարզաբանումների՝ օրհասական վիճակ է եղել։ Նրա խոսքով՝ ինքը Արցախի իշխանություններից ճակատագրական օրը իրավիճակի մասին չհուսադրող տեղեկություններ է ստացել, սակայն մինչ այդ իրավիճակը հուսադրող էր։

Քաղաքացիները հիշեցրեցին ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հայտարարությունը, որ հոկտեմբերի 19-20-ին ինքը Ադրբեջանին համոզել է ռազմական գործողությունները դադարեցնել, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաև Շուշի քաղաք, ինչին վարչապետը չի համաձայնել։

«Եթե այդ ժամանակ վարչապետն առաջարկն ընդուներ, ոչ մեկս իրեն չէինք ընդունի։ Մեր բանակը մարտունակ է եղել, ուժեղ է եղել, ինքը ո՞նց կարող էր ընդունել։ Ինքը պայքարի է գնացել մինչև վերջ, բայց հաջողության չենք հասել»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եթե վարչապետը այդ իրավիճակում ժամանակ վատներ և ժողովրդին հարցներ, կարող է շատ ուշ լիներ։

Նա հավելեց, որ եռակողմ ստորագրված հայտարարության համար Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչ կաներ Փաշինյանը, եթե այսօր ինքը լիներ ընդդիմություն

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1505 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0