00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղ են տեղավորում տունը կորցրած արցախցիներին. Ստեփանակերտի քաղաքապետը մանրամասնում է

© Sputnik / Aram NersesyanМэр Степанакерта Давид Саркисян
Мэр Степанакерта Давид Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է պետությունն օգնում Ստեփանակերտ հասած քաղաքացիներին, այդ թվում նրանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու բնակավայրը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Շուշիում իրենց տունը կորցրած մարդիկ կացարանի հարցով պետք է դիմեն իրենց քաղաքի ղեկավարին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում, ներկայացնելով Արցախում իրականցվող աշխատանքների սկզբունքը, ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Противник применил военную авиацию по городу Мартакерт (29 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում

«Վարչակազմի ղեկավարին հանձնարարությունը տրված է, որ ինքն իր բնակիչներին տեղավորի»,– ասաց Սարգսյանը` պարզաբանելով, որ բնակիչերին տեղավորում են հյուրանոցներում, վարձակալած բնակարաններում, հարակից բնակավայրերում։

Վերջին 4 օրվա ընթացքում Ստեփանակերտ արդեն շուրջ 7000 մարդ է վերադարձել։

Արցախի այլ շրջանների բնակիչները, որոնք ավտոբուսներով հասնում են Ստեփանակերտ, մայրաքաղաքից արդեն ուղևորվում են իրենց շրջաններ։ Դրա համար անհրաժեշտ է Ստեփանակերտ հասնելուն պես դիմել հատուկ գործող շտաբ։

«Ավտոկայանի մոտ մեքենաները կանգնած են, կախված այն բանից, թե որ շրջանի բնակիչներ են, իրենց արդեն այդ մեքենաներով տանում են»,– ասաց քաղաքապետը։

Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ Արցախի շտաբն այս օրերին աշխատում է 24-ժամյա ռեժիմով, ու որ ժամին էլ, որ արցախցին հասնի Ստեփանակերտ, նրան կընդունեն ու կաջակցեն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Մարտակերտի շրջանի բնակիչն այրում է իր խանութը, հետո էլ պատրաստվում է տունն այրել - Sputnik Արմենիա
Սա խանութս էր, վառում եմ. Մարտակերտի շրջանի բնակիչներն իրերը դուրս բերելու ժամանակ չունեն

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1586 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0