14:06 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
110110

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ից հետո ամեն հարմար առիթով և գրեթե ամեն օր հիշեցնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ Ղարաբաղում մասնակցելու է խաղաղապահ գործունեությանը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Անկարայի ռազմաքաղաքական ակտիվությունը անդրկովկասյան ուղղությամբ և Թուրքիայի ազգային մեծ ժողովի որոշումը՝ մեկ տարով Ադրբեջան ուղարկել թուրք զինծառայողներ, ոչ միանշանակ գնահատական ունի (նոյեմբերի 18-ին խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու նախագծին)։ Առաքելության շրջանակն ու քանակը կորոշի Թուրքիայի նախագահի վարչակազմը, և այդ որոշումը կարող է տարածաշրջանային տուրբուլենտության դրդիչ ուժ դառնալ։

Ղարաբաղի բնակիչները դրական են վերաբերվում ռուս խաղաղապահներին․ գնդապետ Պոլյուխովիչ

Հարկ չկա ավելորդ անգամ բացատրել, թե ինչու թուրք զինծառայողներն Ադրբեջանում ապրիորի չեն կարող խաղաղապահների դեր խաղալ։ Անկարան բոլոր հնարավոր գործիքներով և մեթոդներով պաշտպանում է հակամարտության կողմերից մեկին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծես թե Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համոզել էր չսրել իրավիճակը և Ղարաբաղ թուրքական զորք մտցնելով չսադրել հայկական կողմին։ Սակայն Էրդողանն անկանխատեսելի քաղաքական գործչի համբավ ունի, որն ի վիճակի է բավականին ռիսկային որոշումներ կայացնել։

Ադրբեջանական հողի վրա Անկարան կարող է նման բան անել միայն Բաքվի հետ համագործակցելով, բայց ռազմավարական որոշումներն ամենայն հավանականությամբ ընդունված են, իրադարձությունների շղթան կանխորոշված է։ Եվ սա դավադրությունների տեսություն չէ, այլ ավելի շուտ աշխարհաքաղաքական քայլ։

Օրինակ՝ 2015թ․-ին Ռուսաստանը ժամանակավորապես Սիրիա մտցրեց սահմանափակ ռազմական զորակազմ՝ Դամասկոսի խնդրանքով(կարգուկանոն հաստատելու համար) և ՍԱՀ-ում երկու մշտական ռազմաբազա ստացավ։ Անկարան դժվար թե գոհ է այս փաստից։ Ադրբեջանական ուղղությամբ Թուրքիան կարող է պատասխան քայլ անել՝ նմանատիպ (հայելային) ծրագրեր ունենալով. օգնել եղբայրական ժողովրդին և առաջ մղել սեփական շահերը։ Դժգոհ հարևանները ստիպված կլինեն արդյունավետ պատասխան որոնել կամ պարզապես հակամարտության գոտում հետ քաշվել։

Ազատության չափը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ից հետո ամեն հարմար առիթով և գրեթե ամեն օր հիշեցնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ Ղարաբաղում մասնակցելու է խաղաղապահ առաքելությանը։ Եվ պատահական չէ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դրվել է «նոր աշխարհի» դեռևս քիչ նկատելի, բայց այնուամենայնիվ վտանգավոր անորոշություններից մի քանիսի հիմքը։

Ռուս խաղաղապահները շատ ավելին են անում, քան մենք սպասում էինք․ ՊՆ ներկայացուցիչ

Շփման գիծը (նախկին ռազմաճակատի գիծը) և վերահսկողության երկու ներքին գոտիներ (հայ բնակչությամբ) կան Լեռնային Ղարաբաղում, իսկ անվտանգության արտաքին գոտին տեղանքում և քարտեզների վրա որոշված չէ։ Օրինակ՝ վրաց-աբխազական հակամարտության տարածաշրջանում կողմերին բաժանող գիծ էր հանդիսանում Ինգուրի գետը, որից 12 կմ դեպի արևմուտք և 12 կմ դեպի արևելք ձգվում էր անվտանգության գոտին, այնուհետև ևս 12-ական կիլոմետր՝ սպառազինության սահմանափակման գոտին, և այդ ամբողջ տարածքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ էր։

Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտին «ներս ընկած է», իսկ դրսի ադրբեջանական կողմը (և Անկարան) որոշակի ազատություն ունի և հնարավորություն՝ այդ ազատությունը ոչ հակառակորդի օգտին կիրառելու։ Ռուս խաղաղապահները չեն վերահսկում շփման գծից այն կողմ գտնվող դիրքերը։ Եվ դա ամենախոցելին չէ։

Եռակողմ հայտարարությամբ ի սկզբանե հաստատվել էր կրակի դադարեցման երկու պարագա․ՌԴ խաղաղապահական օպերացիան Լեռնային Ղարաբաղում (հայկական բնակչությամբ տարածքում) և վերահսկողության համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծում (ինչ-որ տեղ հեռվում)։ Դրանց միջև փոխգործակցությունը հնարավոր է, միավորումը՝ բացառվում է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղարաբաղի հարցով թուրք դիտորդների շարժունակությունը սահմանափակ կլինի, արտագնա առաքելություններ չեն նախատեսվում (տեղեկությունների հավաքագրումը կվստահեն ԱԹՍ-ներին)։ Եվ այնուամենայնիվ, շփման գծի մյուս կողմում, այն շրջաններում, որտեղ բնակչության գերակշռող մասը ադրբեջանցիներ են, Բաքուն ավելի շատ վերահսկողական լծակներ ունի, իսկ Ադրբեջանի տարածքում համատեղ ռուս-թուրքական կենտրոնի տեղակայման ճշգրիտ վայրը դեռ հայտնի չէ։

Տրամաբանական է, որ այն գտնվելու է կողմերը բաժանող գծից ոչ շատ հեռու (այդպես ավելի հեշտ է վերահսկել օպերատիվ իրավիճակը)։ Հնարավոր է՝ յոթ շրջաններից մեկում, որոնք 44 օր տևած ռազմական գործողությունների արդյունքում ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ են հայտնվել։

Վտանգավոր փորձարկումներ

Ադրբեջանն ինքնիշխան երկիր է, և ՌԴ ԱԳՆ-ի պարբերական հիշեցումները ռուսական խաղաղապահ օպերացիայի բացառիկության և կրկնօրինակման անհնարինության մասին Բաքվի քաղաքական ղեկավարությունը հավանաբար ընկալում է որպես նորմալ աշխատանքային գործընթաց։ Այս կամ այն խնդիր լուծման համար նախագահ Իլհամ Ալիևը լիովին իրավունք ունի իր երկիր հրավիրել իր թուրք բարեկամներին կամ հեռավոր մաորի-զինվորներին՝ Նոր Զելանդիայից։

Լեռնային Ղարաբաղի անտառների վերականգնման մոնիթորինգային կենտրոնի կազմում կամ համագործակցության համար հարմար որևէ այլ ձևաչափում։ Միայն թե փոխադարձ ցանկություն լինի։ Նման փորձարկումների համար ինչքան ասես ժամանակ կա՝ խաղաղապահական գործողությունները սովորաբար տասնամյակներ են տևում։ Ապագայի տարբերակները բազմաթիվ են։

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անգամ մոտավոր ժամկետներ չկան։ Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ։ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան մասնակցելու են ադրբեջանցիների և հայերի անվտանգության ապահովման գործողություններին»։

Եվ, այնուամենայնիվ, Բաքվի Շեհիդների ծառուղում քարոզչական ցույց է տեղի ունեցել՝ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու պահանջով։ Տագնապի ազդանշան, որը հիշեցնում է հակամարտության ընթացքի բազում տարբերակների մասին։ Ադրբեջանի խորհրդարանում արդեն դատապարտել են այդ ցույցը։

Ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետը Լաչինի միջանցքում. լուսանկարներ

Եվ այնուամենայնիվ, եռակողմ համաձայնությունը դեռ ժամանակի փորձությունը չի անցել, խաղաղությունը երերուն է։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Փաշինյանի «ճանապարհային քարտեզն» ուշացած է ու հնացած. վերլուծում են փորձագետները
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում ՌԴ–ի դերը մի քանի անգամ մեծացել է
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ադրբեջան, Թուրքիա, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, խաղաղապահ

Գլխավոր թեմաներ