21:38 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (59)
131 0 0

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ստուգման նպատակը զենք-զինամթերքի տեղափոխումը կանխելն է։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահները ստուգում են քաղաքացիական բոլոր ավտոմեքենաները, որոնք անցնում են Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված հսկիչ-անցակետերով՝ թույլ չտալու համար զենքի ու պայթուցիկ նյութերի տեղափոխումը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ճանապարհը բացելու շնորհիվ տեղի բնակիչները կարող են օգտագործել անձնական տրանսպորտը՝ սննդամթերք ու իրեր տեղափոխելու համար։

Ռազմական ոստիկանությունն իր հերթին պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքից Ստեփանակերտ ընկած ճանապարհին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (59)

Ըստ թեմայի

Ղարաբաղի բնակիչները դրական են վերաբերվում ռուս խաղաղապահներին․ գնդապետ Պոլյուխովիչ
Ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետը Լաչինի միջանցքում. լուսանկարներ
Լաչինի միջանցքով անցնողներին խնդրում են դուրս գալ մեքենայից ու ցույց տալ փաստաթղթերը
թեգերը:
խաղաղապահ, Բերձոր, Արցախ

Գլխավոր թեմաներ