08:27 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)
215 0 0

Հայաստանի ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարութունը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների և հայատյաց քաղաքականության իրագործումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Հայաստանի ԱԳՆ–ն դատապարտել է ադրբեջանական կողմից վանդալիզմի հերթական դրսևորումը` Շուշի քաղաքում գտնվող Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի թիրախավորումը։

Культурная автономия по-азербайджански
© Photo
Շուշի քաղաքում գտնվող Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի թիրախավորումը

Բացի այդ խստորեն դատապարտել է Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը։

«Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից, պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է։ Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը»,– ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես ուղղված է եղել արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը:

Նշենք, որ օրեր առաջ էլ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են պղծել Շուշիում գտնվող միջնադարյան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը։

Ամենալուրջ խնդիրը կապված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (562)

Ըստ թեմայի

Պետք է հարգել Արցախի ամեն համայնքի կրոնական բազմազանությունը և ինքնությունը. Իտալիայի ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պղծման վերաբերյալ
Շարունակեք պահպանել պետական կառույցը. Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, հանցագործություն, Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ