22:07 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Երևանից Ստեփանակերտ հասած 27 ավտոբուսները եղել են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Եվս 1235 արցախցի Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«2020 թ. նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստականներ վերադարձան Լեռնային Ղարաբաղ Հայաստանի Հանրապետության տարածքից: Երևանից Ստեփանակերտ եկած 27 ավտոբուսները եղել են ռուս խաղաղապահների վերահսկղության ներքո»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծի միջոցով քաղաքացիական անձանց տեղաշարժը` իրենց տները վերադառնալու համար, կազմակերպվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո: Նոյեմբերի 14-ից ի վեր Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 4 հազար բնակիչ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները:

Կոչ արցախցիներին` եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք. բնակարանները չեն հերիքում

Հիշեցնենք, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները, անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն, պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:

Որտեղ են տեղավորում տունը կորցրած արցախցիներին. Ստեփանակերտի քաղաքապետը մանրամասնում է

Ըստ թեմայի

Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ
Ինչպես են փախստականները վերադառնում Ստեփանակերտ. կադրեր դրոնից
Փաշինյանը խոսեց Ադրբեջանին փոխանցված բնակավայրերի փախստականների վերադարձի մեխանիզմի մասին
թեգերը:
խաղաղապահ, Հայաստան, Արցախ, Փախստական

Գլխավոր թեմաներ