21:03 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Երիտասարդ ֆուտբոլիստը գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ: Նա հոկտեմբերի 12-ին վիրավորվել էր Ֆիզուլիի համար մղվող մարտերում։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը։ Տեղեկությունը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբը Facebook-ի իր պաշտոնական էջում։

Էդիկ Կիրակոսյանը գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ:

«Ցավակցում ենք Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին: Հավերժ փառք, Էդիկ։ Խոնարհվում ենք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մինչ «Արարատ» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելը Էդիկ Կիրակոսյանը եղել է Երևանի «Փյունիկի» սան:

Էդիկ Կիրակոսյանը հոկտեմբերի 12-ին վիրավորվել էր Ֆիզուլիի համար մղվող մարտերում։

Նշենք, որ  Արցախում հայրենիքը պաշտպանելիս զոհվել են նաև «Շիրակ» ակումբի սաներ Իշխան Գրիգորյանը և Պավլիկ Մանուկյանը, «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը, «Ուրարտու-2»-ի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանը, «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1609 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով`  Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ըստ թեմայի

Կողմերը 385 զոհվածի մարմիններ են հանձնել միմյանց. ՌԴ ԱԳՆ
«Հայերը հերոսության հրաշքներ են գործել». ռուս փորձագետը` Արցախի «մարտական ոչ-ոքիի» մասին
Գարեգին Բ–ն հերոսների հիշատակի արարողություն կանցկացնի Սուրբ Տրդատի բաց խորանին
թեգերը:
ֆուտբոլիստ, Զոհ, Արցախ

Գլխավոր թեմաներ