18:24 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)
43 0 0

Կաթողիկոսը Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախիների հետ զրույցում ասել է, որ եկեղեցին և սփյուռքը բոլոր հնարավորություններով օգնական է լինելու Արցախի կյանքի վերաշինության գործում։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի կառույցներում ապաստանած արցախցի ընտանիքներին։ Տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Արցախից տեղահանված ընտանիքների եկեղեցին կացարան և ամբողջական խնամատարում է ապահովել նաև Ծաղկաձորում, Սաղմոսավանքում և Եղեգնաձորում գտնող թեմական այլ կառույցներում։

«Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձել է արցախցիների ոգու անպարտելիությանն ու քաջությանը՝ հակառակ այս պատերազմական օրերին կրած զրկանքների, տառապանքի ու ցավի։ Կաթողիկոսն ասել է, որ կարևոր է` արցախահայությունը ուժ գտնի իր մեջ և առ Աստված ապավինությամբ վերադառնա վերականգնելու Արցախը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է՝ հայ ժողովուրդը չգիտի վհատվել, դժվարությունների առջև ծնկել․ դա մեր քրիստոնեական հավատքից, առ մեր Տերն ունեցած վստահությունից է բխում»,–նշվածէ հաղորդագրության մեջ։

Կաթողիկոսը պատգամել է արցախցիներին ամուր պահել իրենց ոգին, զորավոր` հավատքը։ Նա հավաստիացրել է, որ եկեղեցին և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը բոլոր հնարավորություններով զորավիգ ու օգնական է լինելու նրանց առկա մարտահրավերների հաղթահարման և Արցախի կյանքի վերաշինության գործում։ «Մենք հավատում ենք, որ պիտի կարողանանք մեր երազների հայրենիքը կերտել մեր քաջարի զավակների հավատքով ու աննկուն ոգով։ Այս ցավի, տրտմության ապրումները մենք վերածելու ենք ձեռքբերումների ու հաղթանակի ապրումների», - ասել է կաթողիկոսը։

Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից

Նա արցախցի ընտանիքների հետ զրուցել է նրանց սպասումներից և հետագա ծրագրերից։

Հավելենք, որ 44-օրյա պատերազմի օրերին, նախնական տվյալներով, ներքին կամ արտաքին տեղահանման է ենթարկվել Արցախի շուրջ 100 հազար բնակիչ։ Նրանց մեծ մասը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (556)

Ըստ թեմայի

Արցախում զոհված զինվորը Արծվաշենից տեղահանված ընտանիքի զավակ էր
«Պատերազմի հետևանքով Արցախում շուրջ 90 000 մարդ է տեղահանվել». Մնացականյանը` ԱՄՆ–ում
Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում
թեգերը:
կաթողիկոս, Փախստական, Արցախ

Գլխավոր թեմաներ