18:21 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)
43210

Նախագահը ՌԴ փոխվարչապետ Նովակին հանձնարարել է ավելի ուշ առանձին զեկուցել այդ թեմայով տեղեկությունները։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ համագործակցելով զբաղվել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ձմռանը նախապատրաստելու հարցով:

«Պարզապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ ձմեռը գալիս է։ Այնուամենայնիվ լեռնային տարածք է։ Այնտեղ ցուրտ է։ Ցրտերն արդեն մոտ են։ Ուստի հայկական կողմի հետ կապ պահելով` տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ այս հարցերը։ Ես Ձեզ խնդրում եմ ուշադրություն դարձնել դրան»,-ասել է Պուտինը։

Նա Նովակին հանձնարարել է այդ թեմայով տեղեկություններն առանձին զեկուցել ավելի ուշ։

Ընդ որում, Պուտինը Ռուսաստանի ուժային և տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է սերտ կապեր հաստատել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ և շարունակել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրների կատարումը, ինչպես նաև ապահովել օպերատիվ արձագանքման միջգերատեսչական կենտրոնի արդյունավետ աշխատանքը, լիարժեք գործի դնել նրա մեծ ներուժը:

«Այդ աշխատանքը պետք է ուղղված լինի վերջնական արդյունքին՝ հստակ օգնություն կոնկրետ մարդկանց»,-հայտարարել է նախագահը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղի 90 հազար փախստականներին օգնություն է հարկավոր. Լավրով

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (624)

Ըստ թեմայի

Գարեգին Բ–ն երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին
Պուտինը գոհ է. մի շարք գերատեսչությունների ղեկավարներ մեկնում են Երևան և Բաքու
«Այլընտրանքը պատերազմն է»․ Պուտինը՝ Արցախի համաձայնությունները խափանելու փորձերի մասին
թեգերը:
խաղաղապահ, Պատերազմ, ջեռուցում, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ