00:14 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Նախարարության ձևավորած երկու ավտոշարասյուները Ռոստովի մարզից Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ երկրորդ շարասյունը՝ մարդասիրական բեռով, Ռոստովի մարզից ճանապարհ է ընկել դեպի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ռոստովի մարզում կազմավորված երկրորդ ավտոշարասյունն արդեն ընթանում է Կրասնոդարի մարզի տարածքով։ Այսօրվա ընթացքում այն կանցնի 630 կմ ճանապարհ;; Ընդհանուր առմամբ ներգրավված է 35 միավոր տեխնիկա և մոտ 40 հոգանոց անձնակազմ»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կհասնի նոյեմբերի 21-ին` մոտավորապես օրվա կեսին։ Այս պահին այն Ստեփանակերտից 70 կմ է հեռու։

Ռուսաստանի ԱԻՆ-ը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում քանդված շենքերին պատճառված վնասը:

Նախարարության ձևավորած երկու ավտոշարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։ Հատուկ տրանսպորտով առաքվում են շինարարական նյութեր՝ սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ըստ թեմայի

«Եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն». ինչ են քննարկել Շոյգուն ու Փաշինյանը
Պատերազմից առաջ էլ դժվարին ժամանակաշրջան էր, բայց հիմա ավելի բարդ է. Փաշինյանը` Շոյգուին
Թաթոյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են. ՄԻՊ–ը խոսել է ադրբեջանական դաժանությունների մասին
թեգերը:
Հումանիտար օգնություն, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ