06:16 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (542)
121 0 0

Շինարարները պետք է ՌԴ–ից ստացած օգնությունը տեղափոխեն շինհրապարակներ` առաջիկայում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ՌԴ–ից ուղարկված օգնությունը հասել է Ստեփանակերտ։

Մարդասիրական օգնությունն Արցախ է ուղարկել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը:

«Պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով այսօր շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը հասել է Ստեփանակերտ։ Ստացված օգնությունը (շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ) պահեստավորվել է Արցախի քաղաքաշինության նախարարության պահեստում»,–հայտնում է ծառայությունը Facebook–ի իր էջում։

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին ընդունել են օգնության առաջին խմբաքանակը։ Շինարարները պետք է դրանք տեղափոխեն շինհրապարակներ` առաջիկայում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար:

Կարեն Սարգսյանը ՌԴ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը նոյեմբերի 14-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ մայրաքաղաքի գազամատակարարման ու էներգամատակարարման ամբողջական վերականգման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (542)

Ըստ թեմայի

Լաչինի միջանցքն ամբողջովին ականազերծված է. Շոյգու
Աղդամի գյուղերն ադրբեջանցիներին հանձնելուց հետո. ի՞նչ է կատարվում հայկական անցակետի մոտ
Ինչպե՞ս է ապահովվելու որոշ շրջանների բնակիչների վերադարձը. Փաշինյանը դիմել է Լավրովին
թեգերը:
Արցախ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ