01:47 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)
3003 0 0

Տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անցած գիշեր ադրբեջանական մեքենաներ են մտել Վազգենաշեն, որտեղի հայ բնակիչները խուճապահար փախել են հարևան գյուղ:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նոյեմբերի 20-ի երեկոյան համայնքի բնակչությունը լքել է բնակավայրը և տեղափոխվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր։

Մասնավորապես, 25 ընտանիք ներկայում գտնվում է Մարտունու շրջանի Բերդաշենի, Նորշենի, Ավդուռի, Աշանի և Մյուրիշենի համայնքներում, 10 ընտանիք՝ Ստեփանակերտում, 5 ընտանիք՝ Ասկերանի շրջանի Իվանյան և Շոշ համայնքներում, իսկ 25 ընտանիք էլ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր։

Այսօր համացանցում և ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անցած գիշեր ադրբեջանական մեքենաներ են մտել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղ, որտեղ հայ բնակիչներ են եղել։ Նրանք խուճապահար փախել են հարևան Ավդալ գյուղ:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերն անցնում են Ադրբեջանին այն պատճառաբանությամբ, որ նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ) մինչ 1994թ.–ը գտնվել են Աղդամի շրջանում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Նոր Մարաղայի բնակիչ Վագիֆ պապն անասուններին էլ է հետը տանում. տեսանյութ

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)

Ըստ թեմայի

Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում
Ղարաբաղ չմնաց․ Նոր Մարաղա գյուղի բնակիչը չգիտի՝ երեք երեխաներին որտեղ ու ինչպես է պահելու
«Վառեցի, որ մեզնից հետո մեր տանն այլևս ոչ մեկը չապրի». Նոր Մարաղա գյուղի բնակիչ
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Ադրբեջան, Մարտունի, Արցախ

Գլխավոր թեմաներ