00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց

© Sputnik / Asatur YesayantsИз Автовокзала организованы рейсы в Карабах для беженцев из разных районов и сел НКР (20 ноября 2020). Еревaн
Из Автовокзала организованы рейсы в Карабах для беженцев из разных районов и сел НКР (20 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից ամեն առավոտ հարյուրավոր արցախցիներ տուն են վերադառնում։ Շատերի սրտում վախ ու անհանգստություն կա. սահմանն ավելի մոտ է, բայց հողն ապրելով են պահում։

Առավոտյան 6:00-ից սկսած, երբ դեռ լույսը չի էլ բացվել, Երևանի կենտրոնական ավտոկայանն արցախյան բարբառով է լցվում։ Մեկը մյուսին ձայն է տալիս, բարևում, իրերը որտեղ տեղավորելու մասին հարցնում... Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներն ամեն առավոտ այստեղից Ստեփանակերտ են մեկնում։

Վերադարձ տուն...

Լրագրողների հետ խոսելու ժամանակ չկա. անգամ, եթե ավտոբուսի մեկնելուն դեռ մի երեսուն րոպե մնացել է, հոգեբանորեն թվում է՝ եթե ուշադրությունը շեղվի, ավտոբուսն առանց քեզ կմեկնի, ու տուն այսօր էլ չես հասնի։

Արդեն շուրջ 7000 արցախցի է վերադարձել Ղարաբաղ. Սերգեյ Շոյգու

Բոլորի աչքերում անհանգստություն ու անհամբերություն է։ Մեծ մասը չգիտի, թե ինչ վիճակում է գտնելու տունը վերադարձին։ Ավտոկայանի բազմամարդ շտապողականության մեջ կապույտ տոպրակները ձեռքում ձեռնափայտով տատիկն է տարբերվում, որը կարծես ոչ մի տեղ չի շտապում։ Մոտենում եմ, պայուսակները ձեռքից վերցնում, ձեռքի հետ էլ զրույց սկսում։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում

84-ամյա Ջուլիետա տատն արդեն երեք պատերազմ է տեսել. կյանքի փորձն ու տարիքը սովորեցրել են խուճապի չմատնվել, չշտապել, անգամ պատերազմի մասին մի տեսակ հանդարտությամբ պատմել։ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից է։ Ասում է՝ պատերազմի սկզբից գյուղից դուրս են եկել, մոտակա անտառում են հարևաններով պաստպարվել։

«Վրան էինք խփել, ապրում էինք»,- պատմում է Ջուլիետա տատիկն ու ավելացնում, թե դրանից հետո էլ իրենց Երևան են տեղափոխել։

© Sputnik / Asatur YesayantsՋուլիետա տատը խնամիների հետ
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց - Sputnik Արմենիա
Ջուլիետա տատը խնամիների հետ

Հիշում է խորհրդային տարիները. ասում է՝ ադրբեջանցիների հետ հարևանություն անում էին, առաջին հայացքից՝ ամեն ինչ շատ լավ էր։

«Էն տեսակ բաներ էին անում, ոնց որ հարազատ քույրդ, եղբայրդ, մայրդ լինեին. շողոքորթում էին»,- ընդգծում է տատիկն ու պատմում, որ դեռ եղբայրական հանրապետությունների միֆի օրոք ադրբեջանցիներից շատերը հայերին վատություն անելու առիթը ձեռքից բաց չէին թողնում, օրինակ՝ անասուններ էին գողանում, տներն էին կողոպտում։

Ինչպե՞ս է ապահովվելու որոշ շրջանների բնակիչների վերադարձը. Փաշինյանը դիմել է Լավրովին

Զրույցի ընթացքում համագյուղացի խնամին է մոտենում դստեր հետ։

«Վեշը տուր, մաշինը դնեմ»,- ասում է կինն ու մեկ էլ ինձ նկատում։

«Դու իլ ես մեզ հետ գյալի»։

«Չէ, ես լրագրող եմ, եկել եմ հարցուփորձ անելու»։

«Հա, մատաղ էլիմ քեզ»։

Համագյուղացիներով իրենց գյուղի պատերազմական անցուդարձի մասին շատ բան են լսել, ցավը սրտներում հետ են գնում։ Այն, որ թշնամին մոտ է, վախեցնում է, բայց իրենց տունն այնտեղ է, չգնալու տարբերակը չեն քննարկում։ Լավատեսությունն աչքերում ասում են՝ դե նորից տուն ենք դնելու, շատ բան է քանդվել, բայց կարևորն այն է, որ էլ կռիվ չլինի։

Հրաժեշտից առաջ կանայք սիրով լուսանկարվում են, փոխադարձ մաղթանքը մեկն է՝ խաղաղություն լինի։

Տունը՝ թշնամու ձեռքում...

Ավտոբուսներն արդեն գրեթե բոլորն էլ լեփ-լեցուն՝ պատրաստվում են ճանապարհ ընկնել։ Յուրին ու Զառան մի կողմում կանգնած ձեռքով են անում ընկերներին, հարազատներին։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Հովսեփյան
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց - Sputnik Արմենիա
Յուրի Հովսեփյան

«Հաջորդով գալու ենք»,- պայծառ աչքերով, ժպիտը դեմքին ասում է Յուրին։ Նրանք էլ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից են։ Գյուղն ադրբեջանցիների ձեռքում է մնացել։ Պատերազմի հենց առաջին ժամերին Յուրին համագյուղացի տղամարդկանց հետ շտապեց առաջնագիծ։Հանգիստ էր, որ գյուղն առաջնագծից հեռու է, ընտանիքին վտանգ չի սպառնում, ուստի հանգիստ սրտով գնաց հայրենի հողը պաշտպանելու։ Խոստովանում է՝ ճանապարհ գնալիս չէին պատկերացնում, թե ինչ ուժեր են թուրքերն Արցախի դեմ նետել։

Կոչ արցախցիներին` եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք. բնակարանները չեն հերիքում

Պատերազմը սաստիկ էր, պայթյունները՝ չընդհատվող, ուստի հոկտեմբերի 4-ին Զառան սկեսուրի, 6 ու 4 տարեկան փոքրիկների հետ շտապեց հեռանալ գյուղից։ Կարծում էր՝ ժամանակավոր է գնում։

«Միայն երեխաների շորեր եմ վերցրել ու եկել՝ մտածելով, որ հետ եմ գնալու։ Բայց ամեն ինչ մնացել է։ Ամենաշատն ափսոսում եմ երեխաներիս իրերի համար, որ թողել եմ։ Միօրականից սկսած՝ պահում էի»,- պատմում է Զառան։ Թախիծը ոչ մի րոպե աչքերից չի կորչում. եղբայրը մոտ մեկ ամիս է՝ անհետ կորած է...

© Sputnik / Asatur YesayantsԶառա Հովսեփյան
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց - Sputnik Արմենիա
Զառա Հովսեփյան

Պատերազմի մեջ ամսաթվերը մոռացվում են. մոտավորապես հոկտեմբերի 18-19-ին Յուրին ու համագյուղացիները լուր ստացան, որ թշնամին գյուղին է մոտենում։ Շտապեցին Ավետարանոց՝ հարազատ տունը պաշտպանելու համար։ Մոտ 50 արցախցիների դեմ թվով առնվազն 10 անգամ գերազանցող թշնամին էր, արցախցիների ավտոմատների դեմ՝ թշնամու հրետանին և ԱԹՍ-ները։ Զոհեր էլ ունեցան, բայց գյուղը պահել չկարողացան, հենց այդ օրերին էլ Յուրին վերջին անգամ իր տունը տեսավ։ Անգամ անձնագիրը չի կարողացել վերցնել։ Տարեց գյուղացիներից մի քանիսը չկարողացան գյուղից դուրս գալ, Զառայի տեղեկություններով՝ երեքին իրենց տներում են սպանել։

Ինչպես են փախստականները վերադառնում Ստեփանակերտ. կադրեր դրոնից

Զառան հուզված շարունակում է պատմել՝ երկու տուն են կորցրել։ Նորմալ ապրում էին, ամուսինը դպրոցում պահակ էր աշխատում, սկեսուրը՝ հավաքարար, ինքն էլ թխվածք, տարատեսակ հացաբուլկեղեն էր թխում։ Անասուններ էլ ունեին։ Հիմա ամեն ինչ կորցրել են... Զառան մի քիչ ցածր ձայնով ասում է՝ ամուսնու եղբայրը մի քանի տարի առաջ ավտովթարից զոհվեց, նրա գերեզմանն էլ է մնացել թուրքի ձեռքում։ Արդեն համացանցում տարածված տեսանյութերում տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները պղծում իրենց գյուղի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, ավտոմատներով կրակահերթեր են արձակում։ Գյուղում եկեղեցի էլ ունեն՝ Սուրբ Գայանեն. ճակատագիրը չգիտեն։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց - Sputnik Արմենիա
Երևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում

Յուրին հիշում է Արցախյան առաջին պատերազմը, ասում է՝ այս օրերին հաճախ է համեմատել. ինքը փոքր երեխա էր, հայրն ավտոմատը ձեռքին կարճ ժամանակով տուն էր գալիս, էլի ճակատ մեկնում։ Այս անգամ ինքն էր հոր տեղում...

Առայժմ Երևանում կմնան, քանի դեռ Արցախում իրենց տան հարցը չի լուծվել։ Յուրին աշխատանք դեռ չի գտել, մի քանի օր է՝ ինչ ընտանիքի հետ է, բայց Զառան արդեն աշխատում է։ Արցախցի մի քանի այլ կանանց հետ Երևանի սրտում՝ Կասկադի մոտ արցախյան համ ու հոտ են բերել։ Ինքը ժենգյալով հացն է թխում, մյուսները թթու են պատրաստում, փախլավա, թերթերուկ և այլն։

«Հարյուր տոկոս հետ ենք գնալու, կողքի գյուղում կապրենք, ուրիշ տեղում կապրենք, բայց մեր հողում։ Մարդիկ վախեցել են, բայց կդզվի։ Մի լույս կբացվի»,- ոչ մի րոպե ժպիտը դեմքից չկորցնելով՝ ասում է Յուրին։

© Sputnik / Asatur YesayantsԱրցախցիները տուն են վերադառնում
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց - Sputnik Արմենիա
Արցախցիները տուն են վերադառնում

Հ. Գ. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արցախյան հանդիպման արդյունքում Երևանի քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներ՝ հայրենիք վերադառնալ ցանկացող արցախցիների համար։ Արդեն հինգ օր է՝ քաղաքապետարանի համակարգմամբ աշխատանքներին միացել են «Բուս Վոյաժ» ընկերության ավտոբուսները։ Ընկերության ներկայացուցչի հաղորդմամբ՝ միայն նոյեմբերի 20-ին 26 ավտոբուս է մեկնել, նախորդ օրը՝ 24, իսկ դրանից առաջ երկու օրերին՝ 22-ական։ Յուրաքանչյուրը միջինը հիսուն ուղևոր է տեղափոխում։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում
Երևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում - Sputnik Արմենիա
1/13
Երևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում
Երևանի կենտրոնական ավտոկայան. արցախցիները տուն են վերադառնում - Sputnik Արմենիա
2/13

3/13

4/13

5/13

6/13

7/13

8/13

9/13

10/13

11/13

12/13

13/13

Վարորդները նշում են՝ ավտոբուսները մեկնում են լեփ-լեցուն, անգամ նստարանների միջանկյալ տարածքն է զբաղված լինում։ Ընկերության մեքենաներից բացի ուղևորափոխադրումներ են իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանի տրամադրած այլ ավտոբուսներ։

Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ արդեն մոտ 7 հազար արցախցի է վերադարձել։ Ավտոբուսները մեկնում են յուրաքանչյուր առավոտ 7:00-9:00՝ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ։

Լրահոս
0