00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին

© Sputnik / Aram NersesyanДети из села Кирсаван ждут маму на площади в Степанакерте
Дети из села Кирсаван ждут маму на площади в Степанакерте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել վերադառնալ հայրենիք՝ խոստանալով հոգ տանել նրանց տեղավորելու մասին։ Կենցաղային հարցերը շատ կարևոր են, բայց արցախցիներին միայն դա չէ, որ անհանգստացնում է։

Փողոցում ցուրտ է։ Արցախի մայրաքաղաք են մուտք գործում փախստականներով և բռնի տեղահանված մարդկանցով լի ավտոբուսները։ Մեկ րոպե անց տարածքը լցվում է փախստականներով, բարեկամներով, տաքսիստներով։ Գրկախառնություններ, ճիչեր, շփոթվածություն։ Հրապարակում իրար վրա կուտակված իրերի բլուրներ են աճում, որոնց մոտ մեկին թողնում են՝ հետևելու։ Մյուսները փնտրում են հարազատներին, ընկերներին, տաքսիներին…

© Sputnik / Aram NersesyanԱրցախից տեղահանվածները Հայաստանից վերադառնում են Ստեփանակերտ. 20 նոյեմբերի, 2020
Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին - Sputnik Արմենիա
Արցախից տեղահանվածները Հայաստանից վերադառնում են Ստեփանակերտ. 20 նոյեմբերի, 2020

Այս անգամ ավտոբուսների շարասյունը եկել է Գորիսից։ Հայաստանից ժամանած արցախցիները, որոնք արագ գտել ենք «իրենցոնց», աստիճանաբար ցրվում են Արցախի մայրաքաղաքի գլխավոր փողոցից։ 15-20 րոպե անց կենտրոնի աշխուժությունը կամաց-կամաց նվազում է։

Մարդկանց ոչ մեծ խումբ է մնում՝ իրենց իրերով։ Կանանցից մեկը՝ Վիկտորյա Ասրյանը, փեսային է սպասում։ Ստեփանակերտի նրա տունը ռմբակոծությունների արդյունքում «շատ չի տուժել»՝ կոտրված են պատուհաններն ու դուռը։ Բայց ամենևին էլ դա չէ, որ անհանգստացնում է նրան։

© Sputnik / Aram NersesyanՎիկտորյա Ասրյան
Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին - Sputnik Արմենիա
Վիկտորյա Ասրյան

«Ընտանիքով ենք այստեղ տեղափոխվում, բայց վախվխելով։ Վախենում ենք շատ։ Չորս կողմը թուրքեր են։ Ինչպե՞ս ապրել, երեխա մեծացնել, երեխաներին անգամ բակ վախենալով ենք թողնելու։ Օր ու գիշեր վախենալու ենք, մեզ ազատ չենք զգալու»,-ասում է կինը։

Նա կարծում է, որ եթե չտային գոնե Քաշաթաղի (Լաչինի) շրջանը, այդքան էլ վատ չէր լինի։ Զրույցի ընթացքում պարզվում է, որ կինը փախել է դեռ Բաքվում հայկական ջարդերի ժամանակ, այնտեղ թողնելով իր ամբողջ ոււնեցվածքը․ «Այնտեղից փախանք, հիմա էլ այստեղ փախստական դարձանք»։

Նրա ամուսինը անհետ կորել է առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, իսկ ընտանիքը մինչև օրս վարձով է ապրում։ 30 տարի նրանց տուն են խոստանում, բայց արդեն քանի տարի է՝ ուրիշի տանն են ապրում։ Դեմ չէին լինի Հայաստան տեղափոխվել, պարզապես հնարավորություն չունեն։

Մինչ զրուցում ենք, մոտենում է փեսան, պայուսակները ինչ-որ տեղ է տանում՝ հավանաբար տաքսի է գտել։

© Sputnik / Aram NersesyanԱրցախից տեղահանվածները Հայաստանից վերադառնում են Ստեփանակերտ
Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին - Sputnik Արմենիա
Արցախից տեղահանվածները Հայաստանից վերադառնում են Ստեփանակերտ

«Ինչքան 18-20 տարեկան տղաներ զոհվեցին։ Ես չեմ ուզում, որ նոր սերունդը կրկին բախվի սրան։ Ինչ ասեմ, այստեղ կապրենք, բայց վախենալով»,-հուսահատորեն ասում է Վիկտորիան։

Նա չի հավատում, որ ադրբեջանցիների հետ կարելի է խաղաղ ապրել։ Հիանալի հիշում է, թե ինչ էր կատարվում Սումգայիթում․ «Արնախումները ջարդում էին Սումգայիթում, հղիների փորն էին պատռում, երեխաներին վառում էին խարույկի վրա, նրանք օձերից վատն են»։

Նրանից մոտ տասը մետր հեռու ևս մեկ կին է կանգնած՝ գրեթե նույնպիսի ուղեբեռով։ Սպասում է ինչ-որ մեկին։ Սկզբում դժկամությամբ, բայց այնուհետև համաձայնում է զրուցել. «Միայն թե չլուսանկարեք»։

Նրանց կողքին մենք մեզ ավելի հանգիստ ենք զգում - Sputnik Արմենիա
Ռուսաստանի հսկողության տակ․ ինչպես է Արցախը վերադառնում խաղաղ կյանքի. տեսանյութ

«Որտե՞ղ ապրենք, եթե ոչ այստեղ։ Ուրիշ տեղ մենք տուն չունենք։ Այստեղ ծնվել ու մեծացել են իմ պապերը։ Այս պատերազմում թոռներս են կռվել՝ 18 ու 20 տարեկան (ընդհանուր 7 թոռ ունի)։ Երկուսն է վիրավորվել են։ Իսկ փեսաս էլ չկա, գնացել էր կռվելու որդուս կողքին․․․ Հիմա եկել ենք, էլ ո՞ւր գնանք, այստեղ է մեր տունը։ Ո՞ւր պիտի գնան հայերը, Արցախը թուրքական չէ, հայկական է։ Երևի սա մեր ճակատագիրն է»,-նա չի կարողանում զգացմունքները զսպել։

Մեկ-երկու րոպե անց հավաքում է իրեն և արդեն հույսով ավելացնում՝ ով գիտի, գուցե սահմանները նորից ընդլայնվեն։ Այնուամենայնիվ, «հույսը վերջինն է մեռնում»։ Նա ինքն այստեղից չի հեռանա, Գայանեն այստեղ է ապրել իր կյանքի բոլոր 66 տարիները։

Նա ցույց է տալիս Ազգային Ժողովի շենքը․ «Այնտեղ թիվ 1 դպրոցն էր, այնտեղ եմ սովորել»։ 25 տարի աշխատել է կոշիկի ֆաբրիկայում, 11 տարի՝ շուկայում, հիմա էլ ահա 7 տարի է՝ տորթեր է թխում փռում, որտեղ «Ստեփանակերտի ամենահամեղ տորթերն են»։

Ապա Գայանեն նորից հիշում է թոռներին։ Վիրավորում ստացածներից մեկը բժշկական համալսարանում է սովորում, անվճար է ընդունվել։ Ռազմական բժիշկ դառնալ չի ուզում, ուզում է անոթային վիրաբույժ դառնալ։

Ուզում ենք վերադառնալ, բայց ու՞ր. շուշեցի կանայք պատասխան չունեն

«Ձեռքերը, մատները ամբողջությամբ վերքերի մեջ են, իսկ նա ինձ ասում է. «Տատի, միևնույնն է բուժում են, ես ամեն ինչ դասավորել եմ, միևնույնն է վիրաբույժ եմ դառնալու»․․․ Երկու թոռներս էլ Հադրութում էին ծառայում, մի շաբաթվա տարբերությամբ վիրավորվել են։ Երկրորդի ուսը լրիվ փշրված է, հավաքում են․․․»,-պատմում է կինը ու մի րոպե լռում։

Հետո Աստծուն շնորհակալություն է հայտնում, որ ողջ են։ Իսկ մահերի հետո որքան էլ տարածք կորցրին. «Կորցրինք, թե տվեցինք՝ արդեն անհայտ է»։

Անհայրենիք մնացածները

Ժամանածների թվում ոչ միայն Ստեփանակերտի բնակիչներ են։ Հադրութցիներ կան, շուշեցիներ, Արդբեջանի վերահսկողության տակ մնացած գյուղերի բնակիչներ։ Նրանք շատ չեն, բայց հաճախ հրապարակում բոլորից երկար են մնում։ Հաճախ նրանց դիմավորող չկա․․․

Жители села Нор Марага Мартакертского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Արցախի Վազգենաշեն գյուղն անակնկալ կերպով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ

Հադրութի բնակչուհիներից մեկը նախապես զանգահարել է ծանոթներին և ճշտել, որ ավելի լավ է ինքը բնակարան գտնի ու վարձակալի, իշխանությունները պատրաստ են վճարել վարձը։ Բնակարան դեռ չեն գտել, թեև փնտրում են, իսկ ինքը առայժմ մտադիր է ստեփանակերտցի ընկերների մոտ տեղափոխվել։

Արցախը լքել ոչ մի դեպքում չի պատրաստվում։

«Որդիս այստեղ է ծառայում, սպա է։ Ո՞ւր գնամ, միայն այստեղ եմ ապրելու»,-ասում է նա։

Այդ պահին մեզ մոտ 40 տարեկան մի տղամարդ է մոտենում և հարցնում՝ կարիք չկա՞ որևէ տեղ հասցնել։ Կինը հրաժարվում է։

«Ձրի եմ տանում, արդեն մի քանի ուղերթ արել եմ։ Ձեզ հաստա՞տ օգնություն պետք չէ»,-հարցնում է ևս մի անգամ՝ համենայն դեպս։ Պատասխանը բացասական է, ու նա հեռանում է։

Ոչ բոլորն են Արցախ գալուց առաջ կապ հաստատել տեղական իշխանությունների կամ ծանոթների հետ։ Այսպես, Շուշիից մի ընտանիք, չիմանալով, թե ինչ անել, դիմում է ոստիկաններին։ Վերջիններս խորհուրդ են տալիս դիմել տեղեկատվական շտաբ։

Ժամանում՝ «առանց նախազգուշացման»

Ավելի քան 6 հազար մարդ Շուշիից և մերձակա գյուղերից, ներառյալ Քարին Տակ գյուղը, բնակարանի կարիք ունեն։ Շուշիի քաղաքային վարչությունում (այն հիմա տեղակայված է Ստեփանակերտում) մեզ ասացին, որ 800 ընտանիք արդեն գրանցվել է տեղավորման համար։ Նրանցից մոտ 100-ն են տուն վարձել Ստեփանակերտում, տեղավորվել հյուրանոցում կամ ծանոթ-բարեկամների տանը։

Նոր Մարաղայի 25 տարվա բնակիչը լքում է գյուղը - Sputnik Արմենիա
«Ստեփանակերտում կփորձենք հասկանալ` ինչ անել, ուր գնալ». Նոր Մարաղայի բնակիչը շվարած է

Բնակֆոնդը չի բավականացնում, Հադրութի և Շուշիի շրաններից չափազանց շատ մարդ կա, մարդկանց ժամանակավոր տեղավորելու համար պատրաստում են դպրոցներն ու մանկապարտեզները։ Տեղի իշխանությունները մարդկանց խնդրում են Հայաստանից առանց նախազգուշացման չվերադառնալ, նախ պետք է նրանց համար տեղ գտնեն, շատերին խնդրում են ինքնուրույն բնակարան վարձել՝ գումարը կտրամադրեն։

Բայց ոչ բոլորին է հաջողվում բնակարան գտնել։ Տեղեկատվական կենտրոնի շենքում իրեր են դրված, տղամարդկանցից մեկն արդեն երկու օր է՝ այստեղ է մնում, նա պարզապես չի կարողանում բնակարան գտնել։

«Ասում են՝ տուն գտիր։ Որտեղի՞ց գտնեմ»,-ասում է տղամարդը՝ գանգատվելով անկազմակերպ վիճակից։

Նա կարծում է, որ մարդկանց պետք է տեղավորել մանակապարտեզներում կամ դպրոցներում։ Բայց իշխանություններն ասում են, որ դրանք դեռ պատրաստ չեն։

© Sputnik / Aram NersesyanԱրցախից տեղահանվածները Հայաստանից վերադառնում են Ստեփանակերտ. 20 նոյեմբերի, 2020
Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին - Sputnik Արմենիա
Արցախից տեղահանվածները Հայաստանից վերադառնում են Ստեփանակերտ. 20 նոյեմբերի, 2020

Այստեղ սպասում է նաև մի կին՝ Շուշիի շրջանի Քիրսավան գյուղից, երկու երեխաներին (6 և 10 տարեկան) հրապարակում է թողել՝ իրերի մոտ և եկել է պարզելու, թե ուր կարող են գնալ։ Գոհարը վերադարձել է Հայաստանից, որտեղ բնակվում էր ազգականների մոտ, հեռուստացույցով Արցախի իշխանությունների կոչը լսելուց հետո։

Շուշիի վարչության ներկայացուցիչները կնոջը խորհուրդ են տալիս գյուղ վերադառնալ։ Բայց պարզվում է, որ Քիրսավանը շատ մոտ է ադրբեջանցիների գրաված տարածքներին։ Այդ պատճառով նա վախենում է վերադառնալ;

«Ամուսինս դեռ դիրքերում է, պահեստազորային է։ Ես ինչպե՞ս այնտեղ վերադառնամ, եթե գրեթե մարդ չկա։ Իսկ եթե ադրբեջանցիները մտնե՞ն գյուղ։ Ես առանց ամուսնուս այնտեղ չեմ գնա»,-ասում է Գոհարը։ Նա խնդրում է իրեն ինչ-որ տեղ տեղավորել։

© Sputnik / Aram NersesyanԱրցախի Կիրսավան գյուղի բնակիչ Գոհարը
Չորս կողմը թուրքեր են․ ինչպես են Արցախի հայերը փորձում վերադառնալ խաղաղ կյանքին - Sputnik Արմենիա
Արցախի Կիրսավան գյուղի բնակիչ Գոհարը

Բայց կնոջը չեն կարող ներառել օգնության ծրագրում։ Ավելին՝ չափազանց շատ մարդ առհասարակ անտուն է մնացել։ Գոհարը շփոթված դուրս է գալիս կենտրոնից, առանց ամուսնու գյուղ վերադառնալ կտրականապես չի ուզում։ Շուտով հիշում է Ստեփանակերտում ապրող ծանոթուհու մասին, նրա հեռախոսահամարը չունի, բայց նա հաստատ քաղաքում է։

Ճանապարհին կինը պատմում է, որ գյուղում իրենց տանը չեն ապրում։ Սեփական տունը չհասցրին կառուցել՝ պատերազմ սկսվեց։

Փախստականներին Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը տեղ է հասել

Գոհարի ավագ որդին ցույց է տալիս ճանապարհը. «Այս կողմ, այս կողմ թեքվեք»։

«Նրանք այս տարի ոչինչ չսովորեցին, հաջորդ տարի, հավանաբար, ստիպված կլինեն նորից նույն դասարանները գնալ»,-ասում է կինը։

Իսկ այդ ընթացքում Ստեփանակերտի հրապարակում կանգ է առնում ավտոբուսների նոր շարասյունը․․․

Լրահոս
0