10:24 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Արցախ
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աշխարհասփյուռ բոլոր թեմերի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ արցախյան պատերազմում զոհվածների։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն Facebook-ում գրառում է կատարել նոյեմբերի 22-ի` Արցախում զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ։

«Հայրենիքի պաշտպանությունը յորաքանչյուր հայի նվիրական պարտքն է ու պատիվը, իսկ հայրենիքի պաշտպանության համար իր անձը ընծայաբերողը նահատակ է ու հերոս։ Ազգերը մեծ են ոչ թե իրենց քանակով, այլ իրենց անմահներով ու հերոսներով, որոնք իրենց արյան վկայությամբ ազգերը վեր են պահում ժամանակի ժանգից և գերեզմանից»,–գրել է կաթողիկոսը։

Նա տեղեկացրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության աշխարհասփյուռ բոլոր թեմերի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ արցախյան պատերազմում զոհվածների։

Վիրավոր կռվել ու կրակի տակից 50-ից ավելի վիրավոր է դուրս բերել. նորօրյա հերոսներ

«Մեր ազգը իր հերոսների հավատքով ու քաջությամբ հաղթական է, իր հերոսներով հզոր է, իր հերոսներով անմահ է։ Մեր ազգը նույնիսկ ժամանակավոր պարտությունը պիտի վերածի մնայուն հաղթանակի», – գրել է կաթողիկոսը։

Նոյեմբերի 22-ն արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր էր հայտարարվել նոյեմբերի 13-ին նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիպման ժամանակ։

«Հայերը հերոսության հրաշքներ են գործել». ռուս փորձագետը` Արցախի «մարտական ոչ-ոքիի» մասին

Ըստ թեմայի

Եվս 81 անուն. Արցախի պաշտպանության մարտերում նահատակվածների նոր ցանկ է հրապարակվել
Լուռ երթ` ի հիշատակ նահատակված հերոսների. Գյումրիի ազատամարտիկների պանթեոնը մարդաշատ էր
Նոյեմբերի 22-ը կլինի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
թեգերը:
Արցախ, Արամ Առաջին կաթողիկոս, կաթողիկոս

Գլխավոր թեմաներ