02:23 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)
178630

Ռազմական լրագրողի տեղեկություններով` անգամ ԼՂ շուրջ եռակողմ հայտարարության ստորագրման պահին Շուշիում շուրջ 200 հայ զինվորական է եղել։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը իր WarGonzo նախագծի շրջանակում մանրամասներ է պատմել արցախյան պատերազմի մասին։ Անդրադառնալով Շուշիի անկման առեղծվածին` Պեգովն ասել է, որ ադրբեջանցիները Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև վերջին պահը, մինչև ԼՂ շուրջ եռակողմ հայտարարությունը, Շուշիում կային հայ զինվորներ։ Ըստ իմ հաշվարկների` մոտ 200 հայ զինվոր կար», – ասում է Պեգովը։

Պեգովի խոսքով` ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկությունները Շուշիի մասին ճիշտ էին։

«Ես նոյեմբերի 6-ին եղել եմ այդ տարածքներում, եղել եմ Շուշիի մոտ գտնվող Քարին տակ գյուղում։ Տեղանքում ոչ մի ադրբեջանցի զինվոր չկար։ Մտնում ու դուրս էին գալիս դիվերսանտներ, բայց նրանք արագ ոչնչացվում կամ քշվում էին», – ասում է լրագրողը։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ադրբեջանցի 6 դիպուկահար կարողացել է մտնել Շուշի։ Հենց դա է հիմք տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ասել, որ Շուշին գրավված է ադրբեջանցիների կողմից։

«Անկեղծորեն ասում եմ` նոյեմբերի 9-ի առավոտյան Շուշիում եղել է թվով վեց ադրբեջանցի։ Արցախի բանակը անընդհատ հետ էր շպրտում քաղաք մտնել փորձող դիվերսանտներին։ Ավելի քան հազար ադրբեջանցի է սպանվել Շուշիի մատույցներում», – պատմում է Պեգովը։

Նա համոզված է, որ Շուշին հայերը կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով։

«Ես վստահ եմ, որ Արցախի ՊԲ–ն ուներ ռեսուրսներ` Շուշիի համար պայքարը շարունակելու։ Չգիտեմ` որքան ժամանակով և որքան կորուստներով, բայց այդ հնարավորությունը կար», – ասում է լրագրողը։

Սեմյոն Պեգովը ռուս ռազմական լրագրող է, որն ակտիվորեն լուսաբանել է Արցախի պատերազմը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի էջից

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)

Ըստ թեմայի

Շուշին հետ վերցնելու երկու փորձ է արվել. Փաշինյան
Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր սցենարներում այն պետք է հանձնվեր առանց մարտի
Շուշին հանձնելու պայմանն առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում. Փաշինյան
թեգերը:
Եռակողմ հայտարարություն, Ադրբեջան, Պատերազմ, Արցախ, Սեմյոն Պեգով, Շուշի

Գլխավոր թեմաներ