00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոնք են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան 121 հայաբնակ համայնքները

© Sputnik / Aram NersesyanБлокпост полиции на дороге Степанакерт-Мартакерт в Аскеранском районе (20 ноября 2020). Карабах
Блокпост полиции на дороге Степанакерт-Мартакерт в Аскеранском районе (20 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի վերահսկողությանն անցած բոլոր համայնքների բնակիչներին, ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրելու։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը հրապարակել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ու նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական գյուղերի ու քաղաքների ամբողջական ցանկը։

Մարդիկ բախվել են մահի ու տառապանքի. Լեհաստանի մտավորականության նամակն իշխանությանը

Հրապարակված տեղեկությունների համաձայն` դրանք ընդհանուր 121–ն են։

Քաշաթաղի շրջանում հակառակորդին է անցել 52 համայնք.

1.  Կովսական

2.  Միջնավան

3.  Որոտան

4.  Ալաշկերտ

5.  Աղաձոր

6.  Աղանուս

7.  Աղավնատուն

8.  Այգեհովիտ

9.  Այգեկ

10.  Արախիշ

11.  Արծվաշեն

12.  Արտաշավի

13.  Գանձա

14.  Գետամեջ

15.  Գետափ

16.  Գողթանիկ

17.  Դրախտաձոր

18.  Երիցվանք

19.  Իշխանաձոր

20.  Լեռնահովիտ

21.  Ծաղկաբերդ

22.  Ծիծեռնավանք

23.  Ծոբաձոր

24.  Կերեն

25.  Կումայրի

26.  Հակ

27.  Հակարի

28.  Հայկազյան

29.  Հոչանց

30.  Ձորափ

31.  Ղազարապատ

32.  Մամարք

33.  Մարտունաշեն

34.  Միրիկ

35.  Մշենի

36.  Մոշաթաղ

37.  Մուշ

38.  Նորաշենիկ

39.  Շալուա

40.  Սարատակ

41.  Սոնասար

42.  Ներքին Սուս

43.  Վակունիս

44.  Վաղազին

45.  Վան

46.  Վարդաբաց

47.  Վուրգավան

48.  Տիգրանավան

49.  Ուռեկան

50.  Փակահան

51.  Քաշունիք

52.  Քարեգահ

Մարտակերտի շրջանի գյուղերը 8-ն են.

53.  Նոր Սեյսուլան

54.  Հովտաշեն

55.  Նոր Հայկաջուր

56.  Նոր Կարմիրավան

57.  Նոր Այգեստան

58.  Նոր Մարաղա

59.  Թալիշ

60.  Մատաղիս

Շահումյանի շրջանից Ադրբեջանին է անցել 16 համայնք։ Դրանք են.

61.  Քարվաճառը

62.  Ակնաբերդը

63.  Նոր Բրաջուրը

64.  Նոր Գետաշենը

65.  Դադիվանքը

66.  Եղեգնուտը

67.  Զուար

68.  Նոր Էրքեջը

69.  Խարխափուտը

70.  Ծար

71.  Նոր Կարաչինար

72.  Հավսաթաղ

73.  Նոր Մանաշիդ

74.  Չարեքտար

75.  Նոր Վերինշեն

76.  Քնարավան

Հադրութի շրջանում Ադրբեջանին հանձնված համայնքները 29-ն են.

77.  Հադրութ քաղաքը

78.  Ազոխ

79.  Ակնաղբյուր

80.  Այգեստան

81.  Առաջամուղ

82.  Առաքել

83.  Արևշատ

84.  Բանաձոր

85.  Դրախտիկ

86.  Թաղասեռ

87.  Թաղոտ

88.  Խանձաձոր

89.  Ծակուռի

90.  Ծամձոր

91.  Կարմրակուճ

92.  Հակակու

93.  Հարթաշեն

94.  Մարիամաձոր

95.  Մեծ Թաղեր

96.  Մոխրենես

97.  Նորաշեն

98.  Պլեթանց

99.  Ջրակուս

100.  Վարդաշատ

101.  Տող

102.  Տումի

103.  Ուխտաձոր

104.  Քյուրաթաղ

105.  Մեխակավան

Շուշիի շրջանում` երկուսն են.

106.  Շուշի քաղաքը

107.  Քարին տակը

Ասկերանի շրջանից Ադրբեջանի վերահսկողությանն է անցել 8 համայնք.

108.  Ավետարանոց

109.  Ակնաղբյուր

110.  Ջրաղացներ

111.  Մադաթաշեն

112.  Սղնախ

113.  Մոշխմհատ

114.  Ուղտասար

115.  Արմենակավան

Մարտունու շրջանից հակառակորդին է հանձնվել 6 գյուղ.

116.  Ջիվանին

117.  Շեխերը

118.  Զարդանաշենը

119.  Սարգսաշենը

120.  Թաղավարդը

121.  Վազգենաշենը

Նշենք, որ կառավարության որոշմամբ` Ադրբեջանի վերահսկողությանն անցած բոլոր համայնքների բնակիչներին տրամադրվելու է յուրաքանչյուր շահառուի համար 300 000–ական դրամ միանվագ ֆինանսական աջակցություն։ Գումար են ստանալու ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ` անչափահաս երեխաները։

Կառավարության ծրագրից օգտվելու համար արցախցին պետք է վերոհիշյալ համայնքներում հաշվառված լինի և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված լինի այնտեղ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա
Հայտնի է ադրբեջանական կայքերում տարածված տեսանյութի հայ ռազմագերու ինքնությունը

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Լրահոս
0