07:41 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
519401

Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրի համար լուծում գտնելու քայլերից:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել` կապված համացանցում տարածված տեսանյութի հետ, որում տասնյակ զինծառայողներ ինչ–որ անհայտ շինությունում քնած են գետնին։ Այդ կադրերը համացանցում բուռն քննարկումների առիթ են դարձել։ Շատերը մեղադրում են բանակի ղեկավարությանն այն բանի մեջ, որ նրանք զինծառայողների համար չեն ապահովում անգամ տարրական պայմաններ։ 

ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները:

«Հասկանալի պատճառներով` նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում է, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրի համար լուծում գտնելու քայլերից:

Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա

Ըստ թեմայի

ԱԺ-ն հաստատեց գերեվարված զինվորականների իրավունքները պաշտպանող օրենքը
Անհետ կորած զինվորների ծնողներին հայտնեցին հանձնաժողովի ստեղծման մասին, նրանք բորբոքվեցին
Անհետ կորած համարվող մի քանի զինվորի ողջ են գտել. Վիտալի Ոսկանյան
թեգերը:
Սահման, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ

Գլխավոր թեմաներ