07:05 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)
1048911

Sputnik Արմենիայի թղթակիցը պատմում է Լաչինի միջանցքում կասկածելի մարդկանց հանդիպելու մանրամասները։ Ներկայացնում ենք նաև ԱԱԾ–ի արձագանքը։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նոյեմբերի 21-ին Շուշիից Գորիս տանող ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, ադրբեջանական համազգեստով մարդկանց է տեսել։

Ընդ որում` նրանք ոչ թե Շուշի տանող ճանապարհների խաչմերուկներում տեղակայված ադրբեջանական հենակետերի մոտ են եղել, որոնք գտնվում են հիմնական ճանապարհին՝ ռուս խաղաղապահների դիրքերի դիմաց, այլ հենակետերի տարածքից դուրս՝ Շուշիի երկրորդ մուտքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ այնտեղ, որտեղ չպետք է լինեին։

Մենք այդ թեմայով մեկնաբանություն էինք խնդրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Այսօր մեզ հայտնեցին, որ նշված ճանապարհի տարբեր ուղղություններով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը համապատասխան ծառայություն են իրականացնում:

«Սակայն մայրուղու տվյալ հատվածներում նմանատիպ միջադեպեր չեն գրանցվել։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի անվտանգության մարմինները մշտապես միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով»,-ասացին ԱԱԾ–ից։

Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանն ավելի վաղ պատմել էր, որ ադրբեջանական բանակի համազգեստով երկու մարդիկ կանգնած են եղել ճանապարհին և փորձել են կանգնեցնել անցնող մեքենաները: 4-5 հոգուց բաղկացած մեկ այլ խումբ էլ մայրուղուց մի փոքր հեռու է եղել` ինչ-որ շինության կողքին։ Զենք չի երևացել, մոտները ձիեր են եղել։ Անցնող մեքենաները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն կանգնել։

Մեր թղթակիցները լուսանկարելու համար կանգ չեն առել, որպեսզի անկանխատեսելի միջադեպի առիթ չտան։ Լիսագոր բնակավայրի մոտակայքում նրանք տեսածի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությանը, ինչպես նաև ռուս խաղաղապահներին և ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին։

Ոստիկաններն ասել են, որ այդ կասկածելի խմբի մասին իրենց ասել են նաև ավելի վաղ նույն տարածքով անցած մարդիկ։

121 արցախյան համայնք դարձան ադրբեջանական. որոնք են դրանք

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (798)

Ըստ թեմայի

Աղդամի գյուղերն ադրբեջանցիներին հանձնելուց հետո. ի՞նչ է կատարվում հայկական անցակետի մոտ
Ինչ է պետք անել, եթե ավտոմեքենա եք թողել Ադրբեջանին անցած տարածքներում
Արցախի Վազգենաշեն գյուղն անակնկալ կերպով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, համազգեստ, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ