00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ոչ մեկին. Ֆրանսիայի ԱԳՆ–ի արձագանքը

Բաժանորդագրվել
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, և ո՛չ էլ Ֆրանսիային։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությանը վերաբերող բանաձևի ընդունումից րոպեներ անց Ֆրանսիայի ԱԳՆ–ն արձագանքեց ընդունված փաստաթղթին։

Здание Министерства иностранных дел Карабаха - Sputnik Արմենիա
Արցախի ԱԳՆ–ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին ու Ղարաբաղին, և ո՛չ էլ Ֆրանսիային։ 

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը Սենատի նիստում ևս հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումն օգտակար չէր լինի ոչ մեկին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ էլ Եվրոպային։

«Դա կառավարության (Ֆրանսիայի,–խմբ.) քաղաքականությունը չէ, դա Հայաստանի քաղաքականությունը չէ, դա մեր գործընկերների քաղաքականությունը չէ», - ասել էր Լեմուանը։

Նա նաև շեշտել էր, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել ոչ մի երկիր, նույնիսկ Հայաստանը, և հավելել, որ Ֆրանսիան չի կարող ճնշում գործադրել բանակցությունների բովանդակության վրա։

Ֆրանսիայի Սենատը կարող է ճանաչել Արցախի անկախությունը. նախագծի հեղինակ

«Դա կարող է բացասաբար ազդել միջնորդի իր դերի վրա, որն ընդունվել է հակամարտության երկու կողմերի կողմից»,– ասել է Լեմուանը:

Նա հիշեցրել է, որ վերջերս կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների համաժողովին Հայաստանը վերահաստատել է իր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին:

Заседание сената Франции от 25 ноября 2020 - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը հիշեցրել է նաև, որ ճանաչման նման բանաձև ժամանակին քննարկվել է նաև Պաղեստինի համար։ Բայց այդ ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կարծիք էր հայտնել, որ միակողմանի ճանաչումը ճնշում կգործադրի բանակցությունների վրա, իսկ խորհրդանշական ճանաչումը նրանց ոչ մի կերպ չի օգնի։

Այդուհանդերձ, Լեմուանը շեշտել էր, որ Ֆրանսիան չի հրաժարվում միջնորդի ակտիվ դերից, և ՄԽ մյուս երկու համանախագահների` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ պետք է հավասարակշռություն գտնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Ղարաբաղի ժողովրդի, առավելապես Հայկական ինքնորոշման իրավունքի միջև։

«Ղարաբաղում ստեղծված նոր իրականությունը պահանջում է վերանայել բանակցային գործընթացը՝ չհրաժարվելով դրա կարգավորման հիմնարար սկզբունքներից»,– ամփոփել է նա։

Հիշեցնենք` Ֆրանսիայի Սենատն այսօր 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը։

Իտալիայի Լոմբարդիայի շրջանը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Դրանով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։

Президент Армен Саркисян дал интервью телеканалу CNBC - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը. նախագահը հարցազրույց է տվել

Բանաձևում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքներ բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:

Սենատը նաև կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը կասի արդեն Ֆրանսիայի կառավարությունը։

Բանաձևը Սենատի քննարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 18-ին`Սենատի տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորների՝ Բրունո Ռեթայլոնի (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանների, Էրվե Մարսելի («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասիի և Գիոմ Գոթարի կողմից:

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Նշենք, որ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:

Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար:

Լրահոս
0