00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց լուրջ միջադեպերի. Զախարովան ներկայացրել է իրավիճակը Ղարաբաղում  

© Photo : Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցОфициальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ռուս խաղաղապահները շարունակում են բարենպաստ պայմաններ ստեղծել փախստականների վերադարձի համար, ականազերծում ու անհետ կորածների որոնում իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է կայունանալ։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շաբաթվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում շարունակել է կայունանալ, հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաև ռուս խաղաղապահ զորախմբի հանդեպ սադրանքներ չեն արձանագրվել», - ասել է Զախարովան, ավելացնելով, որ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության իրականացումն ընթանում է առանց լուրջ միջադեպերի։

Նրա խոսքով՝ նշված դրական միտումները ծանրակշիռ ապացույց են, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հաստատած ուղին ճիշտ էր ու այս պահին այն գործնականում իրագործվում է կողմերի կողմից։

Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник - Sputnik Արմենիա
Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ

Մարիա Զախարովան շեշտում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են բարենպաստ պայմաններ ստեղծել փախստականների վերադարձի համար, ականազերծում են իրականացնում ու որոնում անհետ կորածներին։

Աշխատում է նաև հումանիտար արձագանքման կենտրոնը։ Դրա աշխատանքին մասնակցելու են տասնյակ դաշնային նախարարություններ, գերատեսչություններ ու գործակալություններ, ինչպես  նաև Հայաստանի ու Ադրբեջանի պրոֆիլային նախարարությունները։

«Հույս ունենք, որ Ռուսաստանի կողմից իրականացվող համալիր միջոցառումները ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ շահագրգիռ արտասահմանյան գործընկերների ու կառույցների հետ, կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը», - նշել է Զախարովան։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0