12:55 16 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (790)
90 0 0

Բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների կողքին վերականգնվում են նաև դպրոցները։ Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը տեղի վարչակազմի ներկայացուցիչների հետ համատեղ զբաղվում է շինանյութերի բաշխմամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Առաջիկա օրերին Ղարաբաղում 10 բազմաբնակարան շենքեր պատրաստ կլինեն ընդունել բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նշենք, որ պատերազմի ընթացքում տուժած շենքերը վերանորոգվել են Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղ բերված շինանյութերով։

«Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակում Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը տեղի վարչակազմի ներկայացուցիչների հետ համատեղ զբաղվում է շինանյութերի բաշխմամբ։ Փրկարարները շարունակում են նաև բնակելի տների վերականգնման վերահսկողության աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի բազմաբնակարան շենքերից, վերականգնվում են նաև մասնավոր տները։ Շինարարական նյութերը բաշխում են նաև այս բնակիչների շրջանում։

Փրկարարների խումբը սկսել է հետազոտել նաև կանգուն մնացած դպրոցները։ Մասնավորապես, ուսումնասիրվել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 200 աշակերտների համար նախատեսված միջնակարգ դպրոցը։ Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները գնահատել են դպրոցի ուսումնական տարվա մեկնարկին նախապատրաստվելու համար վթարավերականգնողական աշխատանքների ծավալը: Փրկարարները կօգնեն ապակեպատման, ջեռուցման համակարգերի, նաև նստարանների վերականգնման գործում։ Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերի 1-ին։

«Այժմ Ռուսաստանի ԱԻՆ-ում մշակվում է նաև երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության առաքման երթուղու օպտիմալացման հարցը: Դա թույլ կտա ժամանակ տնտեսել բեռների առաքման համար, և արդյունքում կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը»,- տեղեկացնում է ՌԴ ԱԻ նախարարությունը։

Ուրվական քաղաքը, կամ Ստեփանակերտը փորձում է ապրել

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Ստեփանակերտ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ փրկարարների լրացուցիչ խումբ։ Լեռնային Ղարաբաղում փրկարարական խումբն ընդլայնվում է աստիճանաբար՝ հաշվի առնելով հումանիտար առաքելության շրջանակում այս կամ այն խնդիրների իրականացման անհրաժեշտությունը։

Ստեփանակերտում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը. տեսանյութ

 

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (790)

Ըստ թեմայի

«Ասել են` կարող եք մնալ». Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագիրն անհայտ է
Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ
«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին
թեգերը:
Ռուսաստան, շենք, Արցախ

Գլխավոր թեմաներ