12:16 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
201610

Ադրբեջանցիները եղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, որը պայթել է հակատանկային ականի վրա։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղում հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

«Նոյեմբերի 21-ին` ժամը 15.20-ին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մագերամօղլուն, Հաջիև Ֆիրուդին Մագերամօղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրինօղլուն, Հաջիևա Էլմինազ Մագերամղզին և Ադիլզադե Զիբեյդա Շաքիրղզին մահացել են Ֆիզուլիի շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախնական վարկածով` նրանք եղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, որը պայթել է հակատանկային ականի վրա։

Դատախազության աշխատակիցներն ուսումնասիրել են դեպքի վայրն ու մարմինները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող էր մահացել, վիրավորվել էին Արցախի ԱԻՆ–ի 4 աշխատակիցներ, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի 1 սպա։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում երկու մարդ է պայթել ականի վրա

Ըստ թեմայի

ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին
Կտրել են հայ ռազմագերիների ականջը, գլուխը. դատախազությունը բավարար ապացույցներ ունի
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար
թեգերը:
պայթյուն, ադրբեջանցի, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ