19:35 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
441 0 0

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նշեց, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության մեջ բացակա են կարևոր տարրեր։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիան Թուրքիայից սպասում է Լեռնային Ղարաբաղից վարձկանների դուրսբերման կոնկրետ գործողությունների։ Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։

Նա հիշեցրեց, որ հակամարտության առաջին օրվանից սկսած` Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ  ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Հայտարարվել է երեք հրադադար, բայց ոչ մեկը չի կատարվել։

Լըմուանը նշեց, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության մեջ բացակա են կարևոր տարրեր։

«Օրինակ՝ հայտարարության մեջ Սիրիայից բերված վարձկաններին տարածաշրջանից դուրս բերելու առումով կետեր չկան։ Ղարաբաղի կարգավիճակը հստակեցված չէ։ Հարցեր կան կապված անվտանգության և կայունության հետ։ Ուստի կարևոր է բանակցությունների շարունակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այսպիսի ցանկություն են հայտնել նաև հայկական և ադրբեջանական կողմերը»,- նշեց Լըմուանը։

Նա շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահն առաջինն է «իրերն իրենց անուններով կոչել» և ասել, որ Ղարաբաղում կան Թուրքիայի կողմից տեղափոխված վարձկաններ։ Ֆրանսիան Թուրքիայից սպասում է վարձկաններին դուրս բերելու կոնկրետ գործողություններ և եվրոպացի գործընկերների հետ քննարկում է պատժամիջոցների հարցը։

 

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել Ղարաբաղյան հակամարտության գոտի։

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։

Ըստ թեմայի

Խորամանկությամբ անտեսելով ԼՂ–ի վերաբերյալ հրահանգը. ինչու է Թուրքիան զորք մտցնում Ադրբեջան
Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում
Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Ֆրանսիա, վարձկաններ

Գլխավոր թեմաներ