10:48 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)
694 0 0

Վարչապետի խոսքով՝ 2011-ից Հայաստանը արդեն ստանձնել էր Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել Facebook-ում Արցախի և ներհայաստանյան իրավիճակի հետ կապված։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանն ու 7 շրջանների հարցին, Փաշինյանն ասել է, որ ինքն այլընտրանք չի ունեցել։

«Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմ կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը այն սկսեց: Եթե ասեի՝ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ սկսվեր: Որևէ փուլում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր՝ երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր։ Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու», - գրել է վարչապետը։

Զինծառայողների ծնողները պահանջագիր են ներկայացնում Փաշինյանին

Վարչապետի խոսքով՝ 2011-ից Հայաստանը արդեն ստանձնել էր Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:

«Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը այս նոր պահանջներում չկա, որովհետև այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին, այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն», - գրել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ առնվազն 2018-ից Հայաստանը պատրաստվում էր պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել:

«Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է», - գրել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը նաև ներկայացրել է իր տեսլականը՝ խորհուրդ տալով հանրությանը պայքարել, բայց ոչ թե իրար դեմ, որը ձեռնտու է Ադրբեջանին և ձգձգում է անհայտ կորածների և գերիների վերադարձի գործընթացը, այլ միասին՝ հանուն հարցի լուծման:

Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից

«Այս պայմաններում Ադրբեջանը կարագացնի՞ գերիների, անհետ կորածների հարցի լուծումը,  Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի։ Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու», - գրել է վարչապետը։

Նրա խոսքով՝ անպայման պարզվելու է, թե ով ինչում է մեղավոր եղել այս պատերազմում և ինչ պատասխանատվություն է կրելու։ Սակայն առաջնայինը ոչ թե իրար դեմ, այլ միասին հակառակորդի դեմ պայքարելու հարցն է։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (799)

Ըստ թեմայի

Փաշինյանը կմեկնի Մոսկվա. արարողակարգի բաժնի պետը ՌԴ է գնում նրա այցը կազմակերպելու համար
«Պատերազմի հետևանքով Արցախում շուրջ 90 000 մարդ է տեղահանվել». Մնացականյանը` ԱՄՆ–ում
Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը
թեգերը:
գերի, Նիկոլ Փաշինյան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ