00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է ճշմարտությունը. Արցախի պաշտոնաթող նախագահներն անդրադարձել են Փաշինյանի գրառումներին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Степанакерт
Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в праздничных мероприятиях в Карабахе (9 мая 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրանք նշել են, որ վարչապետ Փաշինյանը նպատակահարմար չի համարել Մինսկի խմբի համանախագահներին հղել Արայիկ Հարությունյանի գրած նամակը։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառումներին, որոնք վերաբերում են պատերազմի օրերին իրենց հետ հանդիպումներին։

Նախագահները նշում են, որ պատերազմի հենց սկզբից մշտական կապի մեջ են եղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր:

Виктор Согомонян у Эребуни плаза, где произошел инцидент со стрельбой (23 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչպես միշտ, նա սուտ է խոսում. Վիկտոր Սողոմոնյանը` Փաշինյանի գրառումների մասին

«Հետևելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ և խորհրդակցություններ պատերազմին մասնակցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը»,- նշված է պաշտոնաթող նախագահների պարզաբանում-հայտարարության մեջ։

Նրանց խոսքով՝ հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը եկել է նույն եզրահանգմանն ու դիմել նախկին նախագահների աջակցությանը։ Նախագահները շեշտում են՝ պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Քոչարյանը Պուտինի հետ հանդիպելու համար միջնորդի կարիք չունի. Վիկտոր Սողոմոնյան

«Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանել է, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը»,- նշված է Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հայտարարության մեջ։

Адвокат Айк Алумян (слева) на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետի գրառումը ևս մեկ ապացույց էր, որ դատախազությունը Փաշինյանի խամաճիկն է. Ալումյան

Նամակի վերջում նրանք նշել են նաև, «ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը», ապա իրենք ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահին նպատակահարմար չեն գտնում դրանց անդրադառնալը:

Նախագահները նաև հրապարակել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրած նամակները Նիկոլ Փաշինյանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի նամակը՝ Արայիկ Հարությունյանին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, թե հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Փաշինյանի խոսքով՝ նա նշել է, որ փոխանցում է ոչ միայն իր տեսակետը, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:

Փաշինյանը նշել է, որ զանգահարել է ՌԴ նախագահին, ասել, որ համաձայն է պատերազմը դադարեցնել: «Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիեւի հետ ու ետ կզանգի:

«Ինչ ուզում է` թող դուրս տա». ինչու Տեր–Պետրոսյանը չի մեկնաբանում Փաշինյանի ասածները

Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի անունից»,–գրել է նա:

Վարչապետը հավելել է, որ այդ ամենը կարևոր չի եղել այդ պահին, որովհետև, ինքը կայացրել էր իր որոշումը և պատրաստվում էր այն տանել մինչև վերջ:

Լրահոս
0